Ձորափի կիրճը

Ծնվել է 1961թ. հունվարի 18-ին, Գյումրիում, 1980թ. ավարտել է Եր. Փանոս Թերլեմեզյանի ան. Գեղ. ուսումնարանը, 1985թ.` Խ. Աբովյանի ան. ՄԻ նկարչական-գծագրական ֆակուլտետը, 1988թ. Հայաստանի Նկարիչների միության անդամ է.
1988-1990թթ.` Գյումրիի ՚Առասպելՙ դպրաթատրոնի գլխավոր նկարիչը. 1993-ից դասավանդում է Հ.Բ.Ը.Մ. Հալեպի Սարյան Ակադեմիայում. 1985-ից մասնակցել է ցուցահանդեսների, 1994թ. անհատ. ցուցահանդեսը Հալեպում. 1995թ.` Պեյրութում. 1996թ. մասնակցել է Մարսելի հայ ծովանկարիչների ՚Ծովի Երգըՙ ցուցահանդեսին ՚Ամպը, Մուսա լեռՙ նկարով:
2003թ. անհտական ցուցահանդես Երեւանում, Հայ նկարիչների տանը:
gyumriՓողոց Գյումրիում,

lqvac1989 Լքվածը, 1994

***
Հակոբ Հակոբյան Ժողովրդական նկարիչ .
ՙՀրազդանը այսօր մեր լավագույն նկարիչներից է: Նա բարձրակերպ կատարելությամբ տիրապետում է նկարելու արվեստին: Նրա նկարներուն մեջ տեսնում ենք հարուստ հոգեկան աշխարհով ստեղծողը, ինքնատիպ նկարագրի տեր տաղանդավոր նկարիչը: Նրա նկարները գեղեցիկ են, զգացմունքային, արտահայտում են խորը սեր հայրենիքի, հայրենի բնության նկատմամբ, նաեւ կարողանում է այդ սերը մեզ էլ փոխանցել:
Հրազդան Թոքմաջյանը շարունակում է տաղանդավոր նախորդների գործը` հարստացնելու մեր մշակույթը, ամրակայելու մեր ժողովուրդի պատվավոր տեղը մարդկության մշակույթի մեջՙ:

***
՚ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ /Տնօրեն Մարտիրոս Սարյան տուն թանգարանի/
Յուրաքանչյուր մարդ իր նկարագրով տեսակ է, եւ տեսակը նմանօրինակ ունի բնության մեջ:
Արվեստագետի գերխնդիրն է բնության երեւույթների` եղանակի, ժամանակի, գծերի, գույների մեջ գտնել իր տեսակի արտացոլանքը` իր ձեւաբովանդակային էությունը, շաղախը: Այս երեւույթը Վան-Գոգը բնութագրել է` ՚Արվեստը մարդն է, գումարած բնությունըՙ:
Երջանիկ են այն նկարիչները, ովքեր ունեն շրջակա իրականության մեջ իրենց տեսնելու բնածին հատկություն: Տեսնելու տաղանդն է ծնում արտահայտվելու ձեւը:
Այդպիսի նկարիչ է Հրազդան Թոքմաջյանը: Վարպետորեն վրձնած պատկերներում կա նրա նկարագրի` ներքինի, ու տեսածի ներդաշնակությունը, որը նրա կտավներին հաղորդում է անկեղծության ու համոզչականության մեծ ուժ:
Նրա առաջին իսկ գործերը ի հայտ բերին բնական ձիրքով օժտված շնորհաշատ նկարչին: Նա չգայթակղվեց, քայլեց սեփականը բյուրեղացնելու, իրեն եւս հատուկ ՚Մեծարենցյանՙ քնարականությունը ավելի ջերմացնելու ճանապարհով:
Աշնան արեւով տաքացած հինավուրց մի ցանկապատ, պատուհանից դիտված ձյունապատ փողոց, ձմռան ճերմակի մէջ դողդոջ ծառ, լեռնալանջին շփվող ամպի մի կտոր բավական են դիտողին հաղորդակից դարձնելու Թոքմաջյանի զգայուն հոգուն: Պարզ ու հակիրճ է արտահայտիչ պատկեր կառուցելու նկարչի սկզբունքը:
Հրազդան Թոքմաջյանը ունի նաեւ մի առաքելություն, մանկավարժ է, հետեւաբար նա կավելացնի իր կենսագրության մեջ երջանկության մեկ էջ եւս, որտեղ կկարդանք տասնյակ տասնյակ` մեր արվեստի ապագային նվիրված անուններ: