Փնտրում եմ տեղեկություններ

Մարթա Ջրաղացպանյանի ժառանգները փնտրում են տեղեկություններ հոր եւ քեռու մասին:
Մինչեւ 1915 թ. Մեծ Եղեռնը բազմանդամ ընտանիքը ապրել է Արեւմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Շահբաղի գյուղում:
Հայրը՝ Արշակ Հովհաննեսի Ջրաղացպանյանը, 1911 թ. մեկնել է՝ ԱՄՆ, ապրել ու աշխատել է Կալիֆոռնիայում, ապա՝ Նյու Յորքում: 1936 թ.նոյեմբերին որպես զբոսաշրջիկ եղել է Երեւանում եւ մեկ ամիս հյուրընկալվել է Եղեռնից փրկված եւ 20 տարի հետո վերագտնված իր հարազատների մոտ: Չնայած նրա խնդրանքին, Հայաստանի կառավարությունը նրան, որպես ԱՄՆ քաղաքացու, մերժել է մնալ հայրենիքում, եւ նա վերադարձել է ԱՄՆ:
Մահացել է 1947 թ. Նյու Յորքում:
Քեռին՝ Ասատուր Սարգսի Սարգսյանը, 1912 թ. մեկնել է ԱՄՆ, բնակվել է Կալիֆոռնիայում, ապա՝ Նյու Յորքում: Ունեցել է ֆրանսուհի կին եւ դուստր, որոնք հետագայում տեղափոխվել են Ֆրանսա: Մահացել է 1949 թ. Նյու Յորքում:
Հայտնի է, որ երկուսն էլ ամերիկյան բանկում ունեցել են խնայված գումարներ եւ կյանքի ապահովագրություն, որոնք, սակայն, նրանց հայաստանաբնակ հարազատներին չեն հասել:
Արշակի կնոջ եւ Ասատուրի քրոջ անունը եղել է Աղավնի Սարգսի Սարգսյան-Ջրաղացպանյան:
Արշակի եւ Աղավնու զավակները եղել են Մարթա (1905-1993), Աշխեն (1907-1996), Հովհաննես (1910-1942) Ջրաղացպանյանները:
Տեղեկությունները ուղարկել Հարություն Միասյանին Երեւան-26, Արշակունյաց պող., տուն 44/1, բնակ. 43: