ԱՂԹԱՄԱՐՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Քաղվածքներ 2008-2010թթ. Հայ մամուլից:
Ս. Խաչե կեղեցու 2005թ. Թուրքիայի Հանրապետության իշխանությունները վերականգման աշխատանքներ էին կատարել երկրի պատմա-մշակութային արժեքների պահպանման ծրագրի շրջանակներում:
Վերջին տարիներին երկրում հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխումների իրականացման քաղաքականության մեջ մշակվում են արտաքին շրջանակներից թելադրվող նոր մոտեցումներ ազգային փոքրամասնությունների` հատկապես ազգապատական մշակութային ունեցվածքի գույքագրման, վերադարձման, տնօրինման նկատմամբ:
Եւ ահա իշխանությունները, որոշել են թույլատրել հայկական պատրիարքությանը տարեկան միայն մեկ անգամ հայ եկեղեցական արարողություններից պատարագ մատուցել Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, 2010թ. սեպտեմբերի 19-ին, եւ հրավիրել աշխարհի տարբեր երկրներից հայերի, միջազգային լրատվամիջոցների, օտարերկրյա դեսպանների եւ հյուրերի:
Հայ հասարակությունը քննարկում է այս պատմական երեւույթը լրամիջոցներով, քաղաքական, մշակութային, կառավարական շրջանակներով:
Կոչեր են հնչում կողմնորոշվելու, միջոցառումը բոյկոտելու կամ մասնակցելու, գնալու կամ չգնալու հարցերում:
Մեր ժողների մեծամասնությունը ընդհանուր առմամբ մատնանշում է, որ թուրքական իշխանությունների իրական նպատակը Եվրամիությունից եւ Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է` կեղծ հանդուրժողականություն դրսեւորելով քրիստոնյաների եւ փոքրամասնությունների հանդեպ:
ՙԿալիֆորնիա կուրիեր՚ թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը հիշեցնում է` ՙԻրականում իրար հաջորդող թուրքական կառավարություններն ավելի քան ինը տասնամյակ Արեւմտյան Հայաստանի ողջտարածքում հայերի ներկայության մասին վկայող բոլոր հետքերը վերացնելու հետեւողական քաղաքականություն են վարել, եւ այդ ընթացքում ավելի քան 2000 հայկական եկեղեցիներ ու վանքեր են ոչնչացվել կամ օգտագործվել ոչ կրոնական նպատակներով: Տարիներ առաջ Սուրբ Խաչեկեղեցին եւս ոչնչացման վտանգի առաջ էր կանգնած, սակայն տեղի թուրք պաշտոնյաների միջամտության շնորհիվ այն հաջողվեց փրկել՚, եւ կարծում է` ՙԱյս եւ հազարավոր այլ եկեղեցիներ պետք է պատկանեն Պոլսոհայոց պատրիարքարանին, իսկ արարողություններն այնտեղ պետք է իրականացվեն ըստ պահանջի` առանց կառավարության թույլտվության կամ միջամտության՚:
Հայաստանի իշխանություններին ներկայացնող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի ձայնախողովակով նախատեսված արարողությունը բնութագրվում է ՙհրապարակային խեղկատակություն եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող սադրանք՚:
ՀՅԴ Հայդատի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը միջոցառումը ներկայացնում է ՙՀայերի մասնակցությամբ` թուրքական թատրոն՚ եւ հարկադրանքով խորհուրդ է տալիս, որՙ Պետք է մասնակիցները, հատկապես դրսից եկողները, հասկանան, որ նպաստում են Թուրքիայի (իմա` Թուրքիայի Հանրապետության, – ՙԲնօրրան՚) այդ քարոզչական ակցիային: Մինչ օրս հայտնի էլ չէ, թե ինչ արարողություն է տեղի ունենալու այնտեղ: Վախենամ` անեն այն, ինչ արել էին 2007-ին, երբ վերանորոգված, այսպես կոչված, Սուրբ Խաչ եկեղեցի-թանգարանի վրա դրել էին թուրքական դրոշ, Աթաթուրքի նկար: Եթե նորից նման խեղկատակություն անեն, ապա խայտառակություն կլինի: Ավելին, եթե հայկական կողմին չեն հրավիրել, ապա անիմաստ է պատարագին մասնակցելու մասին մտածելը՚:
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, լոսանջելեսաբնակ Համբիկ Սարաֆյանը հիշեցնում է, որՙ Այո, Թուրքիան փորձելու է այդ փաստը չարաշահել եւ դիվիդենտներ հավաքել, բայց միեւնույն ժամանակ մեր եւ ապագայի համար պատմական այս եկեղեցու եկեղեցի դառնալը, անշուշտ, շատ կարեւոր է: Կարեւոր է նաեւ, որ ամեն ինչ արվի, որպեսզի այդ արարողությունը չսահմանափակվի միայն մեկ պատարագով՚:
Հարցը քննարկել է նաեւ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը եւ հանձնարարել` ՙԻր ազգային եւ կրոնական արժանապատվությունը հարգող յուրաքանչյուր գիտակից հայ մարդ պետք է ձեռնպահ մնա սեպտեմբերի 19-ին թուրքական շոուի մասնակիցը լինելու գայթակղությունից, որպեսզի թուրքականհայավնաս խաղն իրականացվի առանց հայերի մասնակցության՚:
Հանրային խորհրդի Կրոնի… հանձնաժողովի անդամ, դրամատուրգ Գագիկ Կարապետյանը ունեցել է այլ կարծիք` նկատելով, երբ ՙԵկեղեցում հարյուր տարի պատարագ չի մատուցվել: Ինչպե՞ս հայերը կարող են չմասնակցել այդ արարողությանը՚:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի կարծիքով` ՙԹուրքիան նման միջոցառումներ միշտ կատարում է իր շահերից ելնելով, իսկ տվյալ դեպքում մեր շահը պետք է լինի մշակութային արժեքի պահպանումը՚:
Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը համոզված է. ՙեթե հայկական կողմը մեծ շուքով մասնակցի սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին` կշահարկվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը՚:
Թուրքագետ-քաղաքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով` ՙԹուրքիան քայլ է արել, բայց այն լիարժեք չէ: Հայաստանը, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եեկեղեցին չպետք է պաշտոնական պատվիրակություն ուղարկեն պատարագին, բայց հայկական եկեղեցին պետք է ունենա իր ներկայացուցիչներն այնտեղ: Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը պետք է դիտարկել նաեւ որպես նախադեպ` ապագայում Թուրքիայում գտնվող հայկական մյուս եկեղեցիների վերաբացման եւ դրանցում ծիսակատարությունների անցկացմանը հասնելու համար: Այս նախադեպը Հայաստանը պետք է օգտագործի Անիի եկեղեցիների պարագայում նաեւ: Եթե մենք չօգտագործենք այս նախադեպը ու այն սպանենք, կվերադառնանք հին տաշտակին: Թուրքիան փոփոխվող երկիր է եւ գալիք իշխանությունները գուցե այս նախադեպն օգտագործելով` զարգացնեն դա՚:
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կոնկրետ դիրքորոշում է արտահայտել` ՙԵս զարմացած եմ, որ մենք այդքան հեշտ դրանից հրաժարվում ենք: … ինձ մոտ կասկածներ են առաջանում` իրո՞ք մենք համարում ենք, որ դա հայկական է, մերն է, թե` ոչ՚, ՙՀայերը պետք է այնտեղ լինեն ոչ միայն այն պատճառով, որ թուրքական կառավարությունն ինչ-որ քայլեր է անում, այլ քանի որ այդ եկեղեցին մերն է, եւ հնարավորություն կա գնալու՚:
Գրիգորյանը հույս է հայտնել, որ այդ եկեղեցիները քրիստոնյա համայնքին վերադարձնելու միտում կա Թուրքիայում եւ ՙԵթե մենք չմասնակցենք, հույներ կան, ասորիներ կան, նրանք առիթից կօգտվեն: Հասկացանք` Թուրքիան իր շահն ունի, բայց չհասկացանք` մենք այնտեղ շահ չունե՞նք: Բոյկոտե՞լ: Ինչի՞ մասին է խոսքը: Չեք ուզում, մի գնացեք: Ես ողջունում եմ մեր եկեղեցականների որոշումը, որ իրենք մասնակցելու են: Դա լուրջ իրադարձություն է, 80 տարի ոչ մի եկեղեցի Արեւմտյան Հայաստանում չի գործել՚:
Վարդան Դեւրիկյանը զգուշացնում է` ՙՄատուցվելիք պատարագին հայկական կողմի մասնակցության հարցը չպետք է քաղաքականացնել, քանի որ այն եկեղեցական եւ հոգեւոր հարց է: …բոյկոտելով պատարագը, հայերն աշխարհին կներկայանան որպես ՙինքնամեկուսացած, անհանդուրժող եւ ագրեսիվ՚:
Եթե սկզբնապես ՄայրԱթոռի անունից խոսնակ հայր Վահրամ Մելիքյանը հավաստիացրել էր, թե իրադարձությունը բոյկոտելու խնդիր չկա, որ եթե հնարավորություն է տրվել խանդաղատանք տածել ու դարավոր մի սրբավայրի հանդեպ, որտեղ որոշ պատճառների հետեւանքով առ Աստված աղոթքներ չեն հնչում այսօր, ապա պետք է օգտվել առիթից եւ ներկայությամբ պաշտպանել սեփականության իրավունքները, ապա երբ ՙՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարակուսանքով ու ափսոսանքով տեղեկացավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը Թուրքիո իշխանությունները անհիմն պատճառաբանությամբ հետաձգում են եւ տեղադրման վերաբերյալ հավաստիացումները դրժում, առկախում է երկու հոգեւորականների` Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մասնակցությունը եկեղեցում մատուցվող սրբազան պատարագի արարողությանը՚:
Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը պաշտպանել է Սբ Էջմիածնի դիրքորոշումը` ավելացնելով, որ արարողությունը նաեւ առիթ է հավերժացնելու Գագիկ Արծրունի արքայի եւ ճարտարապետ-քանդակագործ Մանուելի հիշատակները, որոնց շնորհիվ 10-րդ դարում կառուցվել է Սբ. Խաչ եկեղեցին: Նա նշել է, որ Լոզանի 1923 թվի պայմանագրով այդ եկեղեցին պատկանում է Ստամբուլի պատրիարքարանին:
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշում է, որ Թուրքիան չի փոխվել, միեւնույն շղթայի շարունակությունն են Սուլթան Համիդի ու Էրդողանի գործողությունները: ՙԹուրքական հրավերի կարիքը չենք զգում Սուրբ Խաչ այցելելու համար: Սա ծաղր է եւ ամոթ: Չենք ցանկանում պատարագ մատուցել թուրքական դրոշի եւ Մուստաֆա Քեմալի սֆաթի ներքո՚:
ԳԱԱ Աարեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի ներկայացմամբ` ցեղասպանություն իրականացնողներն այժմ շոու են կազմակերպել եւ փորձում են հայերի հետ բարեկամանալ: ՙԱյս դիրքորոշումը համեմատելի է մարդասպանի մոտեցման հետ, որ սպանել է մեր ծնողներին եւ այսօր հրավերք է կատարում, եւ առաջարկում մոռանալ ամեն ինչ՚:
ՙԻնչեւիցե:
Հայրենակի’ց, բայց դու այդ ե՞րբ ես ասելու` աշխարհին գոռալով, որ դա քոնն է, եթե ոչ այդ օրը, հենց եկեղեցում, քո եւՙ իր ՚ներկայությամբ, ինչո՞ւ ես մերժում այդ պատմական պահը, երբ ՙշոու՚ են դիտում աշխարհի տերերը, էլ ե՞րբ կգտնես այդ օրը, հայրենակի’ց, իրերի եւ պատմական ընթացքի հարափոփոխ տրամաբանությունից մի’ խռովիր, ինքնագիտակցությունդ պահիր պայծառ, որ պայքարես շարունակ` հասնելու ըղձալի ժամին…՚- Ոմն հայրենակից

***
ԱՂԹԱՄԱՐՅԱՆԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Թուրքական իշխանությունների կողմից 2010թ. սեպտեմբերի 19-ին Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում նախատեսված միջոցառումների հանդեպ իրենց սկզբունքային դիրքորոշումը արտահայտեցին ս.թ. սեպտեմբերի 6-ին, ՀՀԳիտություններիազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությունում երկու տասնյակ հայրենակցական միություններ, խորհրդակցությանը այլ հյուրերի թվում մասնակցեցին եւ ելույթներով հանդես եկան նաեւ ՀՀԳԱԱՊատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը եւ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ելույթ ունեցան նաեւ խորհրդակցոթյանը մասնակցող հայրենակցական միությունների ներկայացուցիչները: Խորհրդակցությունը ընդունեց հետեւյալ Հայտարարությունը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Ս/Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայրենակիցներ, ս.թ. սեպտեմբերի 19-ին թուրքական իշխանությունները նախատեսել են խաչ տեղադրել Վանա լճի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու գմբեթին: Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանից ժամանած եկեղեցականները նշված օրը մատուցելու են պատարագ: Իրադարձությունը ներկայացնելով որպես բարի կամքի արտահայտություն հայժաղովրդի եւ Հայաստանի հանդեպ‘ թուրքական իշխանությունները ծավալել են լայն քարոզչություն, որպեսզի հազարավոր հայեր ներգրավվեն միջոցառմանը: Լուրեր են շրջանառվում, թե այդ նպատակով, 3 օրով բացվելու է հայ-թուրքական սահմանը‘ դյուրացնելու հայ ուխտավորների ժամանումը Վան: Իշխանությունները խոստանում են նաեւ, որ ժամանող ուխտավորները հյուրանոցային որեւէ դժվարության չեն հանդիպի Վանում: Ձեռնարկվում է ամեն միջոց ապահովելու համար ուխտավորների ցանկալի զանգվածի ներկայությունը սեպտեմբերի 19-ի միջոցառմանը:
Թուրքիայի Հանրապետության այս մտահղացումը միայն առաջին հայացքից կարելի է անվանել բարյացակամության դրսեւորում հայ ժողովրդի հանդեպ: Իրականում հեռագնա նպատակներ հետապնդող այդ քայլով թուրքերն ուզում են իրագործել մի շարք մտքեր, որոնք հայավնաս են:
Թուրքիայի Հանրապետությունը ձգտում է` – ներկայանալ իբրեւ կատարյալ ՙքաղաքակիրթ ՚եւ ՙդեմոկրատ ՚երկիր Արեւմուտքի աչքում. – տորպեդահարել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման երկարատեւեւ դժվարին գործընթացը:
– Վերագործադրել թուրքական իշխանությունների մեղքով 2009թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքականա րձանագրություների վավերացման սառեցված, ձախողված գործընթացը եւ դրանով իսկ միջամտելու արցախյան խնդրի կարգավորման հարցին:
– Ուժեղացնել Եւրոմիություն մտնելու ջանքերը, ամրապնդել դիրքերը Եւրոխորհրդում, այն հայավնաս նպատակներով օգտագործելու համար:
Թուրքական իշխանություններըՙ Սեպտեմբերի 19՚-ով աններելի վիրավորում են հայ ժողովրդի եւ հայ հավատացյալ մարդու ազգային-կրոնական պատկերացումներն ու զգացումները: Հայ Առաքելական Ս սուրբ Եեկեղեցու խաչը սրբագործված է ոչ միայն սուրբ մյուռոնով, նաեւ վասն հավատո եւ վասն հայրենյաց մարտիրոսված ու նահատակված բազում հայորդի սերունդների արյունով: Հետեւաբար Սուրբ Խաչը չի կարող խաղալիք լինել օտարի ձեռքում, որ նա ուզած ժամանակ այն հանի եւ ապա տեղադրի Աղթամարի սրբ. Խաչ հազարամյա տաճարի գմբեթին…
Այն, ինչ Թուրքիայի Հանրապետությունը փորձում է ներկայացնել որպես բարեգործություն հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի հանդեպ, միջազգային իրավունքի տեսակետից 1923 թ. Լոզանի պայմանագրով ստանձնած պարտավորություն է: Թուրքիայի Հանրապետությունը այդ պարտավորությունը կատարում է խիստ անբավարար եւ շատ ուշացած:
2015թ. հայ ժողովուրդը նշելու է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը: Դիմագրավելու համար այդ առթիվ սպասվող հակաթուրքական ալիքին, Թուրքական իշխանությունները այսօր իսկ ձեռնարկում են միջոցներ, որոնցից մեկն է անշուշտՙ Սեպտեմբերի 19՚-ի շոուն:
ՙՍեպտեմբերի 19՚-իՙ նվերի ՚համար, Թուրքական իշխանությունները հայ ժողովրդից անպայմանորեն պահանջելու են փոխհատուցում:
Ուստի, կոչ ենք անում ազգային-կրոնական արժանապատվությունը հարգող ամեն մի հայի, լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արեւմտահայ, թե սփյուռքահայ, չայցելի Աղթամար եւ չդառնա գործիք օտարի ձեռքում‘ սեպտեմբերի 19-ի անմաքուր եւ ազգավնաս խաղում:
Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր հավատացյալ հայի‘ տարբերել ճշմարիտ հավատը կարծեցյալ-գովազդային հավատից, իրական խոնարհումը եւ երկրպագությունը Խաչին‘ կարծեցյալ-գովազդային խոնարհումից ու երկրպագությունից, իրական ազգային շահը‘ կարծեցյալից:
Մենք կոչ ենք անում համայն հայությանը, միավորել ջանքերը‘ քողազերծելու եւ արժանի հակահարված տալու ՙՍեպտեմբերի 19՚-ի թուրքական շոուին, որ իրականում քաղաքական սադրանք է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ:
2010թ. ՙՍեպտեմբերի 19՚-ը հայության համար պետք է դառնա հավատի, գիտակցության եւ արժանապատվության քննության օր, եւ այդ քննությունը մենք պարտավոր ենք հանձնել պատվով:
Այո’, Աղթամարի Սուրբ Խաչին: Ո’չ, ՙՍեպտեմբերի 19՚-ին:
Ընդունվել է 2010թ. սեպտեմբերի 6-ին, Երեւանում կայացած Հայաստանի հայրենակցական միությունների հավաք-խորհրդակցությունում:
1. ՙՎան-Վասպուրական՚հայր. միութ. հ/կ նախագահ` Ռոմիկ Հովնանյան /Ստոր/
2. ՙՍուրմալու-Իգդիր՚հայր. միութ. կողմից` Ծովակ Ավագյան` /Ստոր/
3. ՙՇարուր՚ հայր. միութ. Հիմնադիր պատվո. Նախագահ ՍերգեյԱվագյան` /Ստոր/
4. ՙԿարս՚ հայր. միութ. նախագահ` Մարտին Թադեւոսյան` Ստորգր./
5. ՙՀաճըն՚ հայր. միութ. Նախագահ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյան /Ստորգր./
6. ՙՍեբաստիա ՚հայր. միութ. Նախագահ Գույումջյան Գրիգոր /Ստորգր./
7. ՙԽարբերդ՚ հայր. բարեգործ. հ/կ Անդրանիկ Ստեփանյան /Ստորգր./
8. ՙՊատմական հուշարձ. պահպ. հայկ. Դաշնության նախագահի պաշտնակատար Միքայել Հարությունյան /Ստորգր./
9. ՙԱրծվաբույն Զեյթուն՚ հայր. միութ. նախագահ`Դավիթ Ալեքսանյան /Սորգր./
10. ՙՀամշեն՚ հայր. բարեգործ. հ/կ նախագահ` Իվան Կրբաշյան /Ստորգր./
11. Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդի` ներկայացուցիչ` Ավիկ Մարության /Ստորգր/
12. ՙԽնուս՚, հիմնադրամի հոգաբարձ. Խորհրդի նախագահ` պրոֆ. Մինասյան Էդիկ /Ստորգր./
13. ՙՏարոն Տուրուբերան՚ հ/կ նախ. Գ. Ղազարյան /Ստորգր./
14. ՙԿարին՚ հայր. Միություն Վազգեն Մինասյան /Ստորգր./
15. ՙԲասեն՚ հայր. բարեգործ. միութ. նախագահ` Ֆելիքս Յայլոյան /Ստորագր./
16. ՙՎասպուրականի նորսերունդ ՚հայր. միութ. նախագահ` Մարինե Վահրադյան
/Ստորագրություն չկա/
17. ՙԱդանա՚ հայր. միութ. փոխնախագահ` Արամ Խանեյան /Ստորգր./
18. ՙՆոր Արաբկիր՚ հայր. Միավորում հ/կ նախագահ` Ղազար Ղազարյան /Ստորգր./

Հայդպարկ
2010-09-08
ՌՈԲԵՐՏ ՄԻՐԶՈՅԱՆ /Տեխնիկայի գծով Հայաստանի պետ.մրցանակի դափնեկիր
http://www.aravot.am/am/articles/guidepark/83037/view
ԳՆԱ՞Լ ԹԵ ՉԳՆԱ՞Լ
Այս տարվա սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու վերաբերյալ Հայաստանում խոսում են համարյա բոլորը:
Հանուն չգնալուն հնչում են հայրենասիրական, հայրենիքի, հայերի պատիվը բարձրպահելու կոչեր:
Հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ այդ միջոցառումը թուրքական կողմը օգտագործում է քարոզչական նպատակներով] աշխարհին ցույց տալու, որ հիմա թուրքերն ուրիշ են, ավելի լավն են, քան եղել են ԱբդուլՀամիդի իշխանության օրոք կամ 1915 թվականին:
Ինչոր ճիշտ է, ճիշտ է: Իհարկե, միայն ու միայն այդ նպատակն են հետապնդում թուրքերը եւ միամտություն է կարծել, որ նրանք գործում են հանուն քաղաքակրթության, հանուն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման:
Բայց այդ նոր չէ, այդպես եղել է միշտ եւ միշտ էլ մենք` հայերս, ցավոք, չենք կարողացել ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ օգտագործել հօգուտ մեզ այն հնարավորությունները, որոնք եղել են եւ միշտ կան, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում:
Խնդիրը մեր քարոզչության վատ լինելու կամ դրա իսպառ բացակայության մեջ է: Ճիշտ կլիներ ամենաբարձր մակարդակով եւ մշտապես իլուր ամբողջ աշխարհի հայտարարել, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու համար Վան են գնալու այդ երկրի իրական տերերը` սերունդներն այն հայերի, ովքեր դարերով ապրել են այդ հողի վրա, որ իրենց երկիրն է եղել: Ոչ միայն ապրել են, այլ շենացրել են երկիրը, կառուցել են տաճարներ, այդ թվում նաեւ Սուրբ Խաչ եկեղեցին, բայց ստիպված գաղթել են իրենց Հայրենիքից` 1915թ. իրենց նկատմամբ թուրքական կառավարության կողմից իրագործված ցեղասպանության պատճառով:
Համոզված եմ, որ բոլոր դեպքերում շահելու էինք մենք` հայերս:
Հայի հետին խելք: Շահելու էինք, եթե գնայինք որպես կորուսյալ երկրի պահանջատեր, ինչը մեկ անգամ եւս կփաստեր Հայոց ցեղասպանությունը: Շահելու էինք նաեւ, եթե չգնայինք Թուրքիայի մեղքով, որովհետեւ Թուրքիան ոչ մի կերպ չէր հանդուրժի հայերի ներկայությունը պատարագին` որպես պահանջատերերի:
Ինչպես միշտ, դարձյալ չենք օգտվել ընձեռված հնարավորությունից եւ հայտնվել ենք անհարմար վիճակում, երբ արդեն սխալ է եւ գնալը, եւ չգնալը: