ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԾՐԱԳՐԵՐԸ..
Ամեն անգամ հայության հասարակական եւ քաղաքական, մշակութային եւ հոգեւոր, ազգային եւ պետական կառույցները բերվում են մի այնպիսի վիճակի, որ անհնար է դառնում հայության եւ Հայաստանի առջեւ ծառացած համապարփակ խնդիրների եւ իրավունքների հետապնդումը: Դա արվում է նրա համար, որ հայությունը չկարողանա իր պատմական իրավունքները հետապնդել ողջ ծավալով ու խորությամբ եւ փոխարենը իրավունքի հրապարակ են նետվում նյութական փոխհատուցման լավ քողարկված առաջարկները:
Եվ ամեն անգամ հայությունը ստիպված է լինում նորովի կազմակերպվելու եւ ինքնակազմակերպվելու, ստեղծելու հայության ազատ-անկախ մտածողության նոր կազմավորումներ` հաղթահարելու հերթական պատմական արգելքներն ու խոչընդոտները, դիմագրավելու Հայաստանին ուղղված նոր սպառնալիքները եւ որոնել դեպի հաղթանակ տանող նոր ուղիներ:
Ահա, թե ինչու Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը:
Այն հարցին, թե ինչո’ւ այդքան պատասխանատու որոշում կայացվեց, մենք պատասխանել ենք 2011 թվականի նոյեմբերի 16-ին հրապարակված ՙԻնչո’ւ Արեւմտյան Հայաստանի Կառավարություն՚ հոդվածում:
Այստեղ կրկնենք որոշ հիմնադրույթներ այդ համապարփակ հարցադրման եւ իրողության հետ կապված:
– Արեւմտյան Հայաստանի Կառավարության ստեղծման պատասխանատուներից մեկը Միջազգային ընկերակցությունն է, որը ոչ միայն 90 տարի ի վեր ամեն կերպ մերժել ու շրջանցել է հայոց իրավունքները իր բնօրրան հայրենիքի նկատմամբ, այլեւ ամեն ինչ արել է, որ նորանկախ Հայաստանը նույնպես զրկված լինի այդ իրավունքները պաշտպանելու լծակներից եւ հնարավորությունից:
– Սա իր հերթին նշանակում է, որ դաշնակից տերությունները, ներկայիս Միջազգային ընկերակցությունը, պատասխանատվություն են կրել եւ կրում են այն հարցերում, որ Միջին Արեւելքի պետությունների ետպատերազմյան սահմանները կարգավորելիս, այսինքն‘ Սեւրի դաշնագրի դրույթները կյանքի կոչելիս, խոշոր բացթողումներ են արել, ինչի հետեւանքով Միջին Արեւելքում չի կարգավորվել հայկական, քրդական հարցերը եւ դրանք մնացել են որպես լարվածության օջախներ:
– Հաջորդ կարեւոր հարցը, որ հաճախ պետք է հիշել, այն է` թե Հայկական Հարցի հետ կապված խնդիրները բավարար չէ դիտարկել միայն իրավական հարթության մեջ, այն պարզ պատճառով, որ դրանց վրա անմիջական ազդեցություն ունեն նաեւ տարածաշրջանային ժամանակակից ռազմաքաղաքական կարեւոր գործոնները, զարգացումներն ու իրադարձությունները:
Օրինակ, այդպիսի մի խնդիր է Արեւմտյան Հայաստանի (ներառյալ Կիլիկյան Հայաստանի) բռնազավթված տարածքների խնդիրը, որովհետեւ այդ տարածքներից է բխեցվում տարածաշրջանում ապրող հայությանն ու Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանին ուղղված արդի բոլոր հիմնական սպառնալիքները, եւ ոչ միայն հայությանն ու Հայաստանին: Որովհետեւ, առաջին հերթին, Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկյան Հայաստանի բռնազավթված տարածքների վրա են տեղակայված ժամանակակից Թուրքիայի Հանրապետության այն զինված ուժերը, որոնք այդ տարածքներից սպառնում են Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (Արցախին), Վրաստանում ու Ջավախքում ապրող հայությանը, Իրանին‘ ներառյալ Իրանում ապրող հայությանը, Իրաքին‘ ներառյալ Իրաքում ապրող հայությանը, Սիրիային‘ ներառյալ Սիրիայում ապրող հայությանը:
– Որովհետեւ, վաղուց արդեն ժամանակն է, որ հայությունը նեցուկ կանգնի ՀՀ-ին ու ԼՂՀ-ին եւ գործնական քայլեր ձեռնարկի, առաջին հերթին, հենց ապօրինի ու անօրինական շրջափակումները վերացնելու ուղղությամբ: Իսկ դրա ամենաիրական ու ամենաիրատեսական ճանապարհը, որպես տեր եւ իրավատեր իր սեփական հայրենիքին տեր կանգնելու գործընթացն է:
– Որովհետեւ, Միջազգային ընկերակցության իրավական, քաղաքական, նաեւ բարոյական դիրքորոշումից ու վերաբերմունքից է կախված այն հարցի պատասխանը, թե ինչպես կընթանան հայության եւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս հարցի հետ կապված դեպքերի ու իրադարձությունների զարգացումները:
Գալով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարության ձեւաչափին, ընտրված է իրավական ուղիներով ընթանալու եւ երկու խնդիր լուծելու ճանապարհը:
Առաջինը, իրավական բոլոր միջոցներով հայության բոլոր իրավունքների եւ, առաջին հերթին, Հայաստանի տարածքային ամբողջականության պահանջների պաշտպանության խնդիրը:
Երկրորդը, հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները չեզոքացնելու խնդիրը:
Առաջինը հնարավոր է, երբ հայությունը` այս դեպքում Արեւմտյան Հայաստանի հայը հանդես գա որպես իրավունքի սուբյեկտ, որպես բնիկ ժողովուրդ, ով իրավունք ունի իր բնօրրանում, հայրենիքում] ինքնորոշման իրավունքի, ընդհուպ մինչեւ անկախություն: Ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ իր մասով, որպես իրավահաջորդ Վիլսոնյան Իրավարար վճռի, ով իրավունք ունի իր հայրենիքի նկատմամբ, որպես Կիլիկյան Հայաստանի անկախության պահանջատեր իրավահաջորդ:
Երկրորդը, հնարավոր է, եթե հայությունը` սփյուռքահայությունը եւ տարածաշրջանում բնակվող հայությունը, օգտվելով բնական եւ մարդկային իրավունքի սկզբունքներից ու նորմերից, օգտվելով Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին հայտարարությունից, ձեռնարկի իր ինքնապաշտպանության ուժերի կազմավորումը:
Ամփոփելով արդեն իսկ ասվածը նշենք, որ Արեւմտյան Հայաստանի հայության եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքները պաշտպանելու այլ ճանապարհ չկա, քան Արեւմտյան Հայաստանի Կառավարության ձեւաչափը, որովհետեւ մնացած հասարակական-քաղաքական ձեւաչափերը բազմիցս ապարդյուն փորձարկվել են անցնող 90 եւ ավելի տարիների ընթացքում:
Այժմ խոսենք անցած մեկ տարում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության իրականացրած ծրագրային աշխատանքների մասին:
Անցած մեկ տարին բավարար ժամանակ էր եւ գործունեության գլխավոր ուղղությունները հստակեցնելու, եւ այդ բոլոր ուղղություններով համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Նշենք դրանք.
2011 թվականի փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը հռչակեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմության սկիզբը:
2011 թ. մարտի 6-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հատուկ հրամանագրով ստեղծվեց Արեւմտյան Հա-յաստանի Ժառանգության ազգային հանձնախումբը:
2011 թվականի մարտի 29-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում կայացրեց Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրա-կան չեզոքությունը հայտարարելու մասին:
2011 թվականի ապրիլի 14-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին` իր մասով իրավահաջորդության դիմումով:
2011 թվականի մայիսի 28-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում կայացրեց Հայերի ցեղասպանության, Մեծ Եղեռնի հանցագործության իրականությունը հիմնավորելու Իրավաբանական հատուկ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:
2011 թվականի սեպտեմբերի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը վերստին կյանքի կոչելու դիմումով:
2011 թվականի սեպտեմբերի 13-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը դիմեց Եվրոպառլամենտի պատգամավորներին 1987 թվականի հունիսի 18-ին ընդունված ՙՀայկական հարցի քաղաքական լուծման մասին՚ բանաձեւի որոշ դրույթներ վերանայելու եւ վերաձեւակերպելու դիմումով:
2011 թվականի հոկտ. 6-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւնը ձեռնարկեց համաժողովրդական էլեկտրոնային հարցապնդում` հետեւյալ երկու ծրագրային խնդիրներով‘
1. Վիլսոնեան Իրավարար վճռի իրականացման ծրագիր,
2. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Խորհրդարանական ընտրությունների ծրագիր:
2011 թվականի հոկտեմբերի 21-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հատուկ հրամանագրով կյանքի կոչվեց Արեւմտյան Հայաստանի Դրոշը:
2011 թվականի դեկտեմբերի 26-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հատուկ հրամանագրով հայտարարվեց Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման գործընթացի սկիզբը:
Վստահությամբ կարող ենք արձանագրել, որ 2011-2012 թվականները հարուստ էին Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական ծրագրային փաթեթները պատրաստելու, ձեւակերպելու եւ հունավորելու տեսանկյունից: Այս իմաստով կատարված աշխատանքները, ավելի քան, արդյունավետ ու նպատակասլաց են եղել:
2013 թվականը նույն թափով ու վճռականությամբ աշխատանքները շարունակելու, ինչպես նաեւ կազմակերպչական գործունեություն ծավալելու ժամանակաշրջան է լինելու:
Մենք գիտենք, թե թվարկված աշխատանքներում, որքան մեծ է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության բոլոր անդամ-ների, նվիրյալների ու մասնակիցների անձնական ներդրումը:
Մեր հատուկ շնորհակալությունը բոլորին:
Մենք միասին ենք եւ հաղթանակը մերն է լինելու:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ‘
Տիգրան Փաշաբեզյան
20.05.2013 թ.
————————————————
ՀԳ. – Հոդվածին կից ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայստանի Վտարանդի Կառավարության ընդունած հռչակագրերը, որոշումները, հրամանագրերը, որոնք առանցքային ու վճռական նշանակություն ունեն Արեւմտյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի հիմնական, բնական եւ անօտարելի իրավունքները պաշտպանելու ու հետապնդելու տեսակետից:
Դրանք են.
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հռչակագիրը` Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու գործընթաց սկսելու մասին, ընդունված է 4-ը փետրվարի, 2011 թվականին:
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի որոշումը] Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքությունը հայտարարելու մասին, ընդունված է 29-ը մարտի, 2011 թվականին:
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության իր մասով իրավահաջորդության Դիմումը` Սեւրի դաշնագիրը ստորա-գրած պետություններին, 14-ը ապրիլին, 2011 թվականին:
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը վերստին կյանքի կոչելու համար, ընդունված է 4-ը սեպտեմբերի, 2011 թվականին:
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության դիմումը] Եւրոպառլամենտի պատգամավորներին 1987 թվականի հունիսի 18-ին ընդունված ՙՀայկական հարցի քաղաքական լուծման մասին՚ բանաձեւի որոշ դրույթներ վերանայելու եւ վերաձեւակերպելու համար, ընդունված է` 13-ը սեպտեմբերի, 2011 թվականին:
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հրամանագիրը] Արեւմտյան Հայաստանի Դրոշի մասին, ընդունված է 21-ը հոկտեմբերի 2011 թվականին:
– Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի հրամանագիրը Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման գործընթաց սկսելու մասին, ընդունված է 26-ը դեկտեմբերի 2011 թվականին:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արցախի Շուշի քաղաքում, տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադիր ժողովը, մասնակցությամբ հիմնադիր ժողովի նախաձեռնողներ` Արմենակ Աբրահամյանի, Հովսեփ Հովսեփյանի, Աշոտ Բաբայանի, Վաչագան Իշխանյանի, Հրաչյա Փիլիպոսյանի, Վիտալի Բալասանյանի, Կոմիտաս Դանիելյանի, Մելանյա Բալայանի, Սամվել Կարապետյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գագիկ Սարգսյանի:
Հիմնադիր ժողովը քննության առավ հետեւյալ օրակարգային հարցերը.
1. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի կազմավորման մասին,
2. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի Հռչակագրի պատրաստման մասին,
3. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքները համակարգողի թեկնածության առաջադրման եւ ընտրության մասին:
Հիմնադիր ժողովը քվեարկությամբ` Միաձայն
հաստատեց Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի հիմնադրումը,
հաստատեց Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի ՙԱրեւմտեան Հայաստանի Հայերի ինքնորոշման իրավունքի մասին՚ Հռչակագրի պատրաստման հանձնարարականը,
Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքները համակարգող եւ կազմակերպիչ առաջարկեց եւ ըմտրեց Արմենակ Աբրահամյանին :
Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի հիմնադիր ժողովը ավարտեց իր աշխատանքները:
Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ
17.12.2004 թ.

***
ՀՌՉԱԿԱԳԻՐ՝ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ
Շուշի, 17 դեկտեմբեր 2004թ.
Արեւմտեան Հայաստանի հայոց Ազգային Խորհուրդը Տարագիր հայ ժողովուրդի միասնական կամքը արտայայտելով,
Բոլոր հայերու ձգտումներուն իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման յանձնառու հայ ազգի ճակատագրին հանդէպ իր պատասխանատւութեան գիտակից,
Մարդու իրաւունքներու հռչակագրի համընդհանուր սկզբունքերուն եւ առհասարակ միջազգային իրաւունքով ընդունուած չափանիշներուն հիմնուելով Ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքը կիրառելով՝ ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԷ
Արդարութեան վրայ հիմնուած ժողովրդավար ընկերութեան հաստատումը հետապնդող ազգի վերակենդանացման գործընթացի մեկնարկը.
1) ՙԹրքահայաստան՚ կոչուած Հայաստանը կը վերանուանուի Արեւմտեան Հայաստան (Հայրենիք): Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պիտի ունենայ իր դրօշը, զինանշանը եւ ազգային օրհներգը:
2) Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) պիտի ըլլա ինքնավար պետութիւն՝ ազգային գերագոյն իշխանութիւն, անկախութիւն, լիարժէք գերիշխանութիւն եւ իրաւունքներ վայելող: Ազգային բացառապէս Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) Սահմանադրութիւնն ու Արդարադատութիւնը:
3) Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) երաշխաւորը իր ժողովուրդն է՝ այսօր տարագիր, իր իշխանութիւնը պիտի կիրառէ ուղղակիօրէն, ինչպէս նաեւ իր ներկայացուցիչներուն միջոցով՝ հիմնուելով Սահմանադրութեան եւ օրէնքներուն վրայ:՞ Յանուն Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) արտայայտուելու իրաւունքը Ազգային Խորհուրդի բացառիկ իրաւունքն է:
4) Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) անդամ կը հանդիսանան բոլոր այն անդամները, որոնք կրնան հիմնաւորել իրենց տարագրեալ ըլլալը եւ իրենց ընտանեկան ծագումը՝ նոյնիսկ մի քանի սերունդ վաղեմութիւն ունեցող: Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) անդամները կը վայելեն Ազգային Խորհուրդի պաշտպանութիւնն ու օգնութիւնը: Ազգային Խորհուրդը իր բոլոր անդամներուն ազատութիւնը եւ անոնց միջեւ հաւասարութիւնը կ՛երաշխաւորէ:
5) Մարդոց եւ իրերու անվտանգութիւնը եւ սահմաններու անձեռնմխելիութիւնը ապահովելու նպատակով Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) կը ստեղծէ իր ուրոյն պաշտպանական կառոյցը, հանրային ապահովութեան եւ պետական կառոյցները՝ Ազգային Խորհուրդին ընդդատեայ: Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) իր անդամներուն իւրաքանչիւրի ազգային ծառայութեան խնդիրի կարգաւորումը կը տնօրինէ անկախաբար: Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) պաշտպանական ուժերը կրնան տեղակայուիլ/տեղաբաշխուիլ բացառապէս Ազգային Խորհուրդի որոշումով՝ Ազգային Խորհուրդի Նախագահի բարձր հրամանատարութեան ներքոյ:
6) Միջազգային իրաւունքի գետնի առումով Արեւմտեան Հայաստանը արտաքին անկախ քաղաքականութիւն կը վարէ: Ան ուղղակի յարաբերութիւններ կը հաստատէ միւս պետութիւններուն հետ եւ կը մասնակցի միջազգային կազմակերպութիւններու գործունէութիւններուն:
7) Արեւմտեան Հայաստանի ազգային հարստութիւնը՝ իր ժողովուրդը, հողը, ընդերքը, օդային տարածքը, ջուրերը եւ այլ բնական պաշարները, տնտեսական եւ մտաւոր ներուժն ու մշակութային կարողութիւնը Ազգին կը հանդիսանան: Անոնց վարումը, օգտագործումը, վայելումը եւ տիրանալը կը վերահսկուին Արեւմտեան Հայաստանի օրէնքներով:
8) Արեւմտեան Հայաստանը (Հայրենիք) կ՛որոշէ իր տնտեսական համակարգի սկզբունքները եւ կը տնօրինէ համակարգի կարգաւորումը. անհրաժեշտութեան պարագային կրնայ ստեղծել իր սեփական տարադրամը, ազգային դրամատունը, ելեւմտական փոխառութեան, հարկերու եւ այլազան ծառայութիւններու իր համակարգը՝ հիմնուած սեփականութեան տարբեր ձեւերու դրութեան վրայ:
9) Իր իսկ մէջ Ազգային Խորհուրդը կ՛երաշխաւորէ խօսքի, մամուլի եւ խղճի ազատութիւնը, օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւններու իրարմէ անջատ գոյութիւնը, արհեստակցական եւ մասնագիտական միութենական համակարգը, բազմակարծութիւնը եւ պետական պաշտօնեաներու ու պաշտպանական ուժերու ապաքաղաքական բնոյթը:
10) Ազգային Խորհուրդը կ՛երաշխաւորէ կեանքի բոլոր ոլորտներուն մէջ արեւմտահայերէնի կիրառումը՝ որպէս պետական լեզու: Ազգային Խորհուրդը կը ստեղծէ իր ուրոյն կրթական համակարգը եւ գիտական ու մշակութային զարգացման դրութիւնը.
11) Ազգային Խորհուրդը 1894-էն 1923 գրաւման ենթարկուած իր տարածքին վրայ (Արեւմտեան Հայաստան, Հայրենիք) թուրքերուն կողմէ կատարուած Ցեղասպանութեան միջազգային ճանաչումին հասնելու պարտականութեան զօրավիգ է:
12) Ազգային Խորհուրդը զօրավիգ է տարագրեալներու սերունդներու վերահաստատումին զուգահեռ պէտք է վճարուի վնասուց յատուցում` ստեղծելով Միջազգային Հիմնադրամ՝ մեծ մասամբ Հայոց Ցեղասպանութեան մէջ պատասխանատու ճանչցուած պետութիւններու արդեամբ:
13) Այս հռչակագիրը հիմք կը ծառայէ Արեւմտեան Հայաստանի (Հայրենիք) Սահմանադրութեան մշակման, եւ, մինչեւ անոր ընդունումը, օրէնքներ ներմուծելու եւ գործող սահմանադրութեան յաւելումներ ընելու, ազգային իշխանութիւններու գործունէութեան եւ նոր օրէնսդրութեան մշակման համար:
Արեւմտեան Հայաստանի Հայոց Ազգային Խորհուրդ

***
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐՈՒ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ
ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
Փարիզ 20 յունուար 2007թ.
Նկատի ունենալով հետեւեալ դրոյթները.
– Հազարամեակներէ ի վեր հայերու մեծամասնութիւնը ապրած է Արեւմտեան Հայաստան, իբրեւ այդ շրջանի բնիկ ժողովուրդ, ուր հիմնած է կայուն եւ բարգաւաճ պետութիւն մը եւ մշակութային առաջնակարգ արժէքներ ստեղծած.
Օսմանեան լուծին տակ հայերը մշտապէս ենթարկուած են հալածանքներու, կոտորածներու եւ բռնի տեղահանութիւններու, որոնց գագաթնակէտը, 1894-1896թթ., 1909 թթ., ջարդերէն ետք, 1915-1923թթ. ցեղասպանութիւնը եղաւ‘ պատճառ հանդիսանալով 2 միլիոն զոհերու: Հետեւաբար Արեւմտեան Հայաստանի հայերու մնացորդը ցեղասպանութենէն փրկուելով, արմատախիլ եղած են իրենց պապենական հայրենիքէն եւ սփռուած են աշխարհի զանազան կողմերը.
Առաջին աշխարհամարտի ընթացքին, 1918թ. փետրուար 2-ին ռուսական ոյժերը ազատագրած են Արեւմտեան Հայաստանը, եւ Հայ Ազգային Խորհուրդը դիմած է Ֆրանսայի‘ ճանչնալու Արեւմտեան Հայաստանի անկախութիւնը (ՙԹրքահայաստան՚ կամ ՙՏաճկահայաստան՚ կոչուած) իսկ 1918թ. յունուար 13-ին Ռուսիա պաշտօնական հրամանագրով մը ընդունած է Արեւմտեան Հայաստանի (ՙԹրքահայաստան՚ կամ ՙՏաճկահայաստան՚ կոչուած) անկախութիւնը, որով Արեւմտեան Հայսաստանի հայերու իրաւունքները դրուեցան իրենց իսկ տնօրինութեան ներքոյ.
Սայքս-Փիքըթի համաձայնագիրը Կիլիկիոյ մէջ, ստորագրուած 1916թ. մայիս 9 եւ 16-ին, յանձնարարագիր մը շնորհեց Ֆրանսայի‘ Տիգրանակերտի (Տիարպէքիր), Խարբերդի եւ Ատանայի գաւառներու հայերու ինքնավարութիւնը թեւարկելու, միեւնոյն ժամանակ համաձայնութեան գալով Հայ Ազգային Պատուիրակութեան ներկայացուցիչներուն հետ, որով կþորոշուի Արեւելեան Լեգէոնի մը (հետագային‘ Հայկական զօրագունդ) ստեղծումը.
Ռուսական կայսրութեան կործանումէն ետք հայկական գերիշխանութիւնը վերահաստատուած է Հայաստանի Անկախ Հանրապետութեան մը կարգումով Արեւելեան Հայաստանի մէկ մասին վրայ: Բայց երկու կարճատեւ տարիներէ ետք Խորհրդային Ռուսիան եւ քեմալական թուրքերու բանակները յարձակում կը գործեն այդ երիտասարդ Հայաստանի Հանրապետութեան վրայ: Նախիջեւանի, Կարսի, Ջաւախքի եւ Արցախի (ՂարաԶաղ) հողերը յօշելէ ետք հայկական պզտիկ պետութիւն մը ստեղծուեցաւ, որ մաս կազմեց Խորհրդային Միութեան մինչեւ 1991թուականը.
Սոյն կացութիւնը դարմանելու եւ իրենց խնդիրներու լուծման համար Արեւմտեան Հայաստանի ներկայացուցիչները երկու վեհաժողով կազմակերպած են Երեւանի մէջ 1917 եւ 1919 թուականներուն: Երկրորդ վեհաժողովին հաստատուած գործադիր մարմինը 12 երեսփոխաններ ընտրեց, որոնք հանդիսացան իբրեւ ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովին մէջ.
1920թ. օգոստոս 20-ի Սեւրի դաշնագիրը, ստորագրուած մէկ կողմէն Դաշնակից տէրութիւններու եւ միւս կողմէն Թուրքիոյ միջեւ, պահանջած է ՙբանակցող կողմերէն‘ ընդունիլ Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահի իրաւարարութեան ենթարկել Կարին (Էրզրում), Տրապիզոն, Վան եւ Բիթլիս գաւառներու մէջ Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ սահմանագծին որոշման հարցը, ապա վաւերացնել զայն, ինչպէս եւ‘ մնացած կէտերը, զորս ճանապարհ կը հարթէին Հայաստանի‘ դէպի ծով ելք ունենալուն ու վերոյիշեալ սահմանները հատող թրքական հողամասերու ապառազմականացմանը՚.
Այդ ժամանակներէն ի վեր Արեւմտեան Հայաստանի հայերը հետապնդած են արդարութեան իրենց հանգանակը աշխարհի մէջ‘ հետեւեալ իրողութիւններու հիման վրայ.
– Ազգային Վեհաժողովի եւ Ազգային Պատուիրակութեան գործունէութիւններու դադարումէն յետոյ, որ տեղի ունեցաւ 1919թ. փետրուարէն մինչեւ 1920թ. յուլիս ամջսը Փարիզի մէջ, Արեւմտեան Հայաստանի հայերը երբէք յաջողեցան կարգելու ըստ պատշաճին ընտրուած Ներկայացուցչութիւն մը, որ պաշտպանէր իրենց օրինական իրաւունքները.
Աշխատանքներու տարորոշ յատկացումները եւ դերերու դասաւորումները հայ ժողովուրդի արեւմտեան եւ արեւելեան հատուածներու միջեւ, ինչպէս եւ անոնց ջանքերու համադասումը, կրնային նպաստել իրենց խնդիրներու լաւագոյն լուծմանը յանգելուն.
Այսպիսով կոչ կ՛ընենք.
Արեւմտեան Հայաստանի հայերուն‘ գործել իրենց սեփական Հայ Ազգային Խորհուրդի հովանաւորութեան ներքոյ, քանի որ միայն իրենք են, որ կրնան իրաւամբ առաջ տանիլ այդ գործունէութիւնը, զոր կը նպաստէ Արեւմտեան Հայաստանի Ազգային Համագումար մը կազմելուն, որու պատուիրակները ընտրուած կ’ըլլան զանազան գաղթօճախներու համայնքներէ: Արեւմտեան Հայաստանի հայերը իրենք են, որ սրբօրէն պէտք է արժէքաւորեն ինքնորոշման իրենց իրաւունքը եւ կազմեն իրաւական պետութիւն մը:
Հաստատելով, որ Արեւմտեան Հայաստանի հայերը իրենց արժանիքներով եւ իրաւունքներով հաւասար են բոլոր միւս ժողովուրդներուն‘ ընդունելով բոլոր ժողովուրդներու տարբերութիւնները, ինքզինքնին այլ ձեւով գնահատելու եւ որպէս այդպիսին յարգուելու իրաւունքը,
Հաստատելով նաեւ, որ բոլոր ժողովուրդներն ալ կը նպաստեն քաղաքակրթութիւններու եւ մշակոյթներու այլազանութեանը եւ հարստութեանը, որ համայն մարդկութեան հարստութիւնը կը կազմեն,
Հաստատելով բացի այդ, որ այն վարդապետութիւնները, ըլլան անոնք քաղաքական, թէ‘ գործնական, որոնք կոչ կ’ընեն կամ կը քարոզեն որեւէ ժողովուրդի կամ անհատի գերազանցութիւնը, հիմնուելով ազգային, ցեղային, կրօնական, ազգագրական, ցեղաբանական տարբերութիւններու վրայ, գիտական տեսանկիւնէն կեղծ են, ցեղապաշտական են եւ իրաւաբանական գետնի վրայ‘ անարժէք, բարոյապէս դատապարտելի, իսկ ընկերային առումով անարդար են,
Վերահաստատելով, որ Արեւմտեան Հայաստանի հայերը իրենց իրաւունքները կիրարկելու ընթացքին խտրականութեան ո՛չ մէկ դրսեւորման ենթակայ ըլլալու են,
Մտահոգ ըլլալով առ այն, որ Արեւմտեան Հայաստանի հայերը զրկուեցան մարդու իրենց իրաւունքներէն եւ իրենց հիմնական ազատութենէն եւ այլ հետեւանքներու կարգին, ենթարկուած են ջարդերու, գաղթեցուած եւ սեփականազրկուած իրենց երկրէն, հողերէն եւ բնական պաշարներէն, որը արգելք հանդիսացած է, մանաւանդ, բարգաւաճման իրենց իրաւունքը կիրարկելու‘ իրենց իսկ կարիքներուն եւ շահերուն համապատասխան,
Ընդունելով Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներն ու առանձնայատկութիւնները յարգելու եւ յառաջացնելու ստիպողականութիւնը, մասնաւորապէս անոնց երկրի, հողերու եւ բնական պաշարներու իրաւունքները, զոր կը բխին անոնց քաղաքական, տնտեսական եւ ընկերային կառոյցներէն եւ անոնց մշակոյթէն, անոնց հոգեւոր աւանդոյթներէն, անոնց պատմութենէն, ինչպէս նաեւ անոնց փիլիսոփայութենէն,
Միմեանց շնորհաւորելով այն իրողութեան համար, որ Արեւմտեան Հայաստանի հայերը կը կազմակերպուին բարելաւելու իրենց կացութիւնը քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային ասպարէզներու մէջ‘ վերջ դնելով խտրականութեան բոլոր այն դրսեւորումներուն եւ ճնշումներուն, զորս կը պատճառուին անոնց ամենուրէք,
Համոզուած ըլլալով, որ իրենց եւ իրենց երկրին, հողերուն եւ բնական պաշարներուն վերաբերող ձեռնարկներու վրայ հսկողութիւնը Արեւմտեան Հայաստանի հայերու կողմէ թոյլ կու տայ անոնց զօրացնելու իրենց կառոյցները, մշակոյթը, իրենց աւանդոյթները եւ զարգացնելու իրենց բարգաւաճումը իրենց փափաքներուն, տենչանքներուն եւ պահանջքներուն համապատասխան,
Ընդունելով նաեւ, որ գիտելիքներու, մշակոյթներու եւ աւանդական արարողութիւններու հանդէպ յարգանքը կþամրապնդէ շրջապատը տեւականօրէն եւ արդարացի կերպով արժէքաւորելուն եւ անոր ճիշտ ղեկավարման,
Ընդգծելով Արեւմտեան Հայաստանի հայերու երկրի եւ հողերու ապառազմականացման անհրաժեշտութիւնը եւ այսպիսով խաղաղութեան, տնտեսական եւ ընկերային բարգաւաճման, ինչպէս նաեւ աշխարհի ժողովուրդներու եւ ազգերու միջեւ հասկացողութեան ու բարեկամական յարաբերութեանց օժանդակման անհրաժեշտութիւնը,
Ընդունելով մասնաւորապէս ընտանիքներու եւ համայնքներու‘ իրենց զաւակներու կրթութեան, ուսման, դաստիարակութեան եւ բարօրութեան իրենց վերաբերող պատասխանատւութիւնը պահպանելու իրաւունքը,
Ընդունելով նաեւ, որ Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին ազատօրէն սահմանելու իրենց յարաբերութիւնները Պետութիւններու հետ‘ համակեցութեան, փոխադարձ շահերու եւ մեծ յարգանքի ոգով:
Նկատելով, որ Արեւմտեան Հայաստանի եւ Պետութիւններու միջեւ դաշնագրերը, համաձայնագրերը եւ այլ կարգադրութիւնները միջազգային մտահոգութեան եւ պատասխանատւութեան օրինական առարկայ են,
Ընդունելով, որ Միացեալ Ազգերու Սահմանադրութիւնը, տնտեսական, ընկերային եւ մշակութային իրաւունքներու վերաբերեալ միջազգային Դաշինքը, նաեւ քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքներու վերաբերեալ միջազգային Դաշինքը կը հաստատեն իրենք զիրենք տնօրինելու‘ բոլոր ժողովուրդներու իրաւունքի արմատական կարեւորութիւնը, որու հիմամբ անոնք ազատօրէն կը սահմանեն իրենց քաղաքական կարգավիճակը‘ ազատօրէն ապահովելով իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը,
Նկատելով, որ ներկայ Հռչակագրին ոչ մէկ դրոյթ կարելի չէ վկայութեան բերել‘ ուրանալու համար որեւէ մէկ ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը,
Յորդորելով Պետութիւնները‘ յարգելու եւ ի գործ դնելու միջազգային բոլոր, մասնաւորաբար, մարդու իրաւունքներու վերաբերեալ գործարքները, զորս կիրարկելի են Արեւմտեան Հայաստանի հայերուն համար‘ գործակցելով պատկան ժողովուրդներու հետ,
Ընդգծելով, որ Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը կարեւոր դեր ունի եւ կը շարունակէ ունենալ Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու յառաջխաղացման եւ պաշտպանութեան մէջ,
Համոզուած ըլլալով, որ սոյն Հռչակագիրը կարեւոր նոր հանգրուան մըն է Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքները եւ ազատութիւնները ճանչնալու, այդ իրաւունքներու յառաջացման եւ պաշտպանութեան, ինչպէս եւ այս բնագաւառին մէջ Միացեալ Ազգերու կառոյցներու պատշաճ գործունէութեան զարգացման ճանապարհին,
Հանդիսաւորապէս կը յայտարարէ`
Բնիկ ժողովուրդներու վերաբերեալ Միացեալ Ազգերու Հռչակագիրը կիրարկելի‘ Արեւմտեան Հայաստանի հայերու համար, որու բովանդակութիւնը հետեւեալն է.
Բաղկացած 45 յօդուածներէ‘ 9 բնագաւառներու վերաբերող, որոնք են.
Առաջին մաս. Արեւմտեան Հայաստանի հայերու ազատ ըլլալու իրաւունքը,
Երկրորդ մաս. Ազատ ապրելու իրաւունք‘ մարմնական եւ մտային ամբողջութեամբ եւ ապահովութեամբ,
Երրորդ մաս. Լեզուի, մշակոյթի եւ աւանդոյթներու իրաւունք,
Չորրորդ մաս. Կրթութեան եւ դաստիարակութեան իրաւունք,
Հինգերորդ մաս. Զարգացման եւ ընկերային պաշտպանութեան իրաւունք,
Վեցերորդ մաս. Քաղաքացիական ապահովութեան, հողային եւ առողջապահական կանոնադրութեան իրաւունք,
Եօթներորդ մաս. Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունք,
Ութերորդ մաս. Միջազգային գործակցութեան եւ արտաքին յարաբերութիւններու իրաւունք,
Իններորդ մաս. Անձի արժանապատւութեան իրաւունք,

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ (Արեւմտեան Հայաստանի հայերու ազատ ըլլալու իրաւունքը)
Յօդուած 1. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին լջովին եւ իրապէս վայելելու մարդու, ինչպէս եւ հիմնական ազատութեանց իրաւունքները, որոնք ընդունուած են Միացեալ Ազգերու Սահմանադրութեան, նաեւ մարդու իրաւունքներու եւ անոնց վերաբերեալ միջազգային իրաւունքի համամարդկային Հռչակագրի կողմէն:
Յօդուած 2, Արեւմտեան Հայաստանի հայերը‘ իբրեւ անհատ կամ ժողովուրդ, ազատ են իրենց արժանապատւութեամբ եւ իրաւունքներով հաւասար, ինչպէս մնացած բոլոր մարդիկ եւ ժողովուրդները եւ պէտք չէ ենթակայ ըլլան աննպաստ խտրականութեան որեւէ մէկ ձեւին, մասնաւորաբար իրենց ծագման կամ ինքնութեան առնչութեամբ:
Յօդուած 3. Արեւմտեան Հայաստանի հայերը իրենք զիրենք տնօրինելու իրաւունքը ունին: Այս իրաւունքի շնորհիւ անոնք ազատօրէն կþորոշեն իրենց քաղաքական կացութիւնը եւ ազատօրէն կþապահովեն իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը:
Յօդուած 4. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին հաստատուն պահելու, պահպանելու եւ զօրացնելու իրենց քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային առանձնայատկութիւնները, ինչպէս եւ իրենց իրաւական համակարգը, պահպանելով պետութեան քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային կեանքին լրջովին մասնակցելու իրաւունքը, եթէ այդ է իրենց ընտրութիւնը:
Յօդուած 5. Արեւմտեան Հայաստանի բոլոր հայերը, որպէս անհատ, իրաւունք ունին ազգային պատկանելիութեան:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ (Ազատ ապրելու իրաւունք‘ մարմնական եւ մտային ամբողջութեամբ եւ ապահովութեամբ)
Յօդուած 6. Արեւմտեան Հայաստանի հայերը, որպէս հաւաքականութիւն, իրաւունք ունին իբրեւ ուրոյն ժողովուրդ ապրելու ազատ, խաղաղ եւ ապահով‘ իրենց պատմութեան եւ ցեղասպանութեան ճանաչումով, որուն ենթակայ եղած են 1894-1923թթ., եւ իրաւունք ունին լիովին պաշտպանուած ըլլալու որեւէ մէկ այլ ցեղասպանութեան կամ բռնութեան դրսեւորումներէ‘ ներառեալ մանուկներու առեւանգումը‘ անկախ այս կամ այն պատրուակներէ: Անոնք, որպէս անհատ, կեանքի, մտային եւ մարմնական ամբողջութեան եւ ազատութեան ու անձնական ապահովութեան իրաւունքը ունին:
Յօդուած 7. Արեւմտեան Հայաստանի հայերը, որպէս անհատ եւ հաւաքականութիւն, իրաւունք ունին պաշտպանուած ըլլալու ազգասպանութենէ, անոնց պատմութեան ժխտումէն եւ մշակութային ցեղասպանութենէ, մանաւանդ այնպիսի միջոցներով, որոնք վերակազմաւորման արգելքներ կը յարուցեն.
ա) ոեւէ արարք, որ նպատակ կամ ազդեցութիւն ունի անոնց զրկելու իրենց ամբողջութենէն որպէս ուրոյն ժողովուրդ կամ իրենց մշակութային արժէքներէ եւ կամ ազգային ինքնութենէ,
բ) ոեւէ արարք, որ նպատակ կամ արդիւնք ունի սեփականազրկելու անոնց իրենց երկրէն, իրենց հողերէն կամ իրենց բնական պաշարներէն,
գ) բնակչութեան տեղափոխութեան ոեւէ կերպ, որ նպատակ կամ արդիւնք ունի ոտնակոխելու, բռնադատելու, դրժելու կամ վերացնելու անոնց իրաւունքներէն որեւէ մէկը,
դ) ձուլման կամ այլ մշակոյթներու տարբեր կենսակերպերու համարկման ոեւէ ձեւ, զոր պարտադրուած է օրինական, վարչական կամ այլ միջոցներով,
ե) անոնց դէմ ուղղուած քարոզչութեան ոեւէ ձեւ:
Յօդուած 8. Արեւմտեան Հայաստանի հայերը, որպէս անհատ եւ հաւաքականութիւն, իրաւունք ունին պահպանելու եւ զարգացնելու իրենց առանձնայատկութիւնները եւ ուրոյն ինքնութիւնը, ներառեալ իրենց բնիկ ըլլալու հանգամանքը ետ պահանջելու եւ որպէս այդպիսին ճանցուած ըլլալու իրաւունքը:
Յօդուած 9. Արեւմտեան Հայաստանի հայերը, որպէս անհատ եւ ժողովուրդ, իրաւունք ունին պատկանելու համայնքի կամ ազգի մը՛ անոնց լեզուին, աւանդոյթներուն, սովորոյթներուն եւ բարքերուն համաձայն: Ոչ մէկ աննպաստ երեւոյթ կրնայ արգելք հանդիսանալ այս իրաւունքի կիրարկման:
Յօդուած 10. Արեւմտեան Հայաստանի հայերը չեն կրնար պարտադրաբար մեկնիլ իրենց երկրէն եւ հողերէն: Հոն անկարելի է վերաբնակեցում հաստատել, առանց պատկան ժողովուրդներու հաւանութեան‘ արտայայտուած ազատօրէն եւ պատճառի լիիրաւ գիտակցութեամբ, նաեւ արդար ու ճիշտ վնասահատուցման վրայ հիմնուած համաձայնութենէ ոտք, ու, եթէ հնարաւոր է, ետդարձի կարելիութեամբ:
Յօդուած 11. Արեւմտեան Հայաստանի հայերը մասնայատուկ պաշտպանութեան եւ ապահովութեան իրաւունք ունին զինեալ բախումներու ժամանակ: Ստիպողական իրավիճակներու եւ զինեալ բախումներու ժամանակ Պետութիւնները պարտաւոր են յարգել քաղաքացիական բնակչութեան պաշտպանութեան վերաբերեալ միջազգային կանոնները, մասնաւորապէս, 1949թ. Ժընեւի չորրորդ պայմանադրութիւնը ու պարտաւոր են ետ կենալ.
ա) իրենց զինեալ ուժերու մէջ զօրահաւաքէն‘ հակառակ Արեւմտեան Հայաստանի հայերու կամքին, մասնաւորապէս, անոնց օգտագործումէն այլ ժողովուրդներու դէմ,
բ) մանուկներու զօրահաւաքէն իրենց զինեալ ուժերու մէջ, անկախ հանգամանքներէ,
գ) հարկադրելէն Արեւմտեան Հայաստանի հայերուն‘ լքելու իրենց երկիրը, հողերը եւ ապրուստի հնարաւորութիւնները եւ կամ վերահաստատուելու ռազմական նպատակներու համար յատուկ կեդրոններու մէջ,
դ) պարտադրելէն Արեւմտեան Հայաստանի հայերուն‘ աշխատիլ ռազմական նպատակներու համար խտրականութեան պայմաններու մէջ, ինչ ալ որ ըլլան անոնք:

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ (Լեզուի, մշակոյթի եւ աւանդոյթներու իրաւունքներ)
Յօդուած 12. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին պահպանելու եւ վերապրեցնելու իրենց մշակութային աւանդոյթները, սովորոյթները եւ բարքերը: Անոնք, մանաւանդ, իրաւունք ունին պահպանելու, պաշտպանելու եւ զարգացնելու իրենց մշակույթի անցեալ, ներկայ ու ապագայ հանդիսադրութիւնները, ինչպէս օրինակ, հնագիտական ու պատմական վայրերը, արհեստները, գծագրութիւններն ու նմոյշները, ծէսերը, արհեստագիտութիւնը, տեսողական արուեստները, թատերական արուեստը եւ գրականութիւնը: Անոնք իրաւունք ունին նաեւ վերադարձնելու իրենց մշակութային, իմացական, մտաւոր, կրօնական եւ հոգեւոր հարստութիւնն ու արժէքները, զորս խլուած են անոնցմէ առանց իրենց ազատօրէն արտայայտուած հաւանութեան եւ պատճառի լիիրաւ գիտնակցութեան եւ կամ իրենց օրէնքներու, աւանդոյթներու եւ սովորոյթներու բռնադատմամբ:
Յօդուած 13. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին բացայայտելու, կիրառելու, յառաջացնելու եւ ուսուցանելու իրենց աւանդոյթները, սովորոյթները եւ կրօնական ու հոգեւոր ծէսերը. իրաւունք ունին պահելու, պահպանելու եւ պաշտպանելու իրենց կրօնական եւ մշակութային վայրերը եւ, յատկապէս, մուտք ունենալու այնտեղ. իրաւունք ունին գործածելու եւ տնօրինելու իրենց ծիսական իրերը. իրաւունքը ունին նաեւ հայրենիք վերադարձնելու մարդկային աճիւնները:
Պետութիւնները, գործակցելով Արեւմտեան Հայաստանի հայերուն հետ, պէտք է հարկ եղած միջոցները ձեռնարկեն պարտադրելով, որ Արեւմտեան Հայաստանի հայերու համար սրբազան վայրերը, ներառեալ եւ գերեզմանատեղիները, պաշտպանուած, յարգուած եւ պահպանուած ըլլան:
Յօդուած 14. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին վերակենդանացնելու, օգտագործելու, զարգացնելու եւ ապագայ սերունդներուն փոխանցելու իրենց պատմութիւնը, իրենց լեզուն, իրենց անգիր աւանդութիւնները, իրենց փիլիսոփայութիւնը, իրենց գրութեան ոճը եւ գրականութիւնը, ինչպէս ընտրելու եւ կամ պահպանելու իրենց համայնքներու, բնակութեան վայրերու յատուկ անուանումները եւ անձնանունները:
Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներէն որեւէ մէկը վտանգուած ըլլալու պարագային, Արեւմտեան Հայաստանի հայերը եւ Պետութիւնները պարտադիր միջոցները պէտք է ձեռնարկեն զայն պաշտպանելու, նաեւ պարտադրելու, որ շահախնդիր տարրերը կարենան հասկնալ քաղաքական, իրաւաբանական եւ վարչական ընթացակարգերու ծաւալումը ու ինքզինքնին հասկնալի դարձնել հարկ եղած պարագային անոնց տրամադրելով թարգմանիչ մը կամ համապատասխան այլ ծառայութիւններ:

ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ (Կրթութեան եւ ուսման իրաւունքներ)
Յօդուած 15. Արեւմտեան Հայաստանի հայերու զաւակները իրաւունք ունին հասնելու հանրային ուսուցման բոլոր ձեւերուն եւ մակարդակներուն: Արեւմտեան Հայաստանի բոլոր հայերը նոյնպէս ունին այս իրաւունքը, ինչպէս եւ իրաւունքը ունին հաստատելու եւ քննելու իրենց դպրոցական սեփական հաստատութիւնները եւ համակարգերը, ուր պիտի ուսուցանուի իրենց սեփական լեզուով‘ ուսուցման եւ վարժեցման իրենց սեփական կերպերու համաձայն: Իրենց համայնքներէ դուրս բնակող Արեւմտեան Հայաստանի հայերու համար ուսուցումը մատչելի պէտք է ըլլայ‘ համապատասխան իրենց սեփական մշակոյթին եւ իրենց սեփական լեզուով:
Պետութիւնները պիտի ջանան, որ այս նպատակի համար համապատասխան միջոցներ յատկացուին:
Յօդուած 16. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին ուսուցման եւ հանրային սպասարկման բոլոր այն ձեւերուն, որոնք ճշդութեամբ կþարտացոլեն իրենց մշակոյթի, իրենց աւանդութիւններու, իրենց պատմութեան եւ իրենց ըղձանքներու վեհութիւնը եւ զանազանութիւնը:
Պետութիւնները, Արեւմտեան Հայաստանի հայերու խորհրդակցութեամբ, հարկ եղած միջոցներու պիտի դիմեն նախապաշարումներն ու խտրականութիւնը ջլատելու, նպաստելու հադուրժողութեան ու հասկացողութեան եւ լավ յարաբերութիւններու հաստատման բնիկ ժողովուրդներու եւ ընկերութեան բոլոր շրջանակներու միջեւ:
Յօդուած 17. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին հաստատելու տեղեկութիւններու իրենց սեփական միջոցները‘ իրենց լեզուով: Անոնք իրաւունք ունին նաեւ հաւասարութեան սկզբունքով մուտք գործելու լրատուամիջոցներու բոլոր ձեւերու մէջ:
Արեւմտեան Հայաստանի հայերը եւ Պետութիւնները հարկ եղած միջոցները պէտք է ձեռնարկեն ու պարտաւոր եցնեն, որ հանրային տեղեկատուական միջոցները ճշգրտօրէն գաղափար տան Արեւմտեան Հայաստանի հայերու մշակութային այլազանութեան վերաբերեալ:
Յօդուած 18. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին լջովին վայելելու բոլոր իրաւունքները, զորս հաստատուած են աշխատանքային իրաւունքի առնչութեամբ թէ° միջազգային եւ թէ° ազգային մակարդակներով:
Արեւմտեան Հայաստանի հայերը, որպէս անհատ, իրաւունք ունին պաշտպանուած ըլլալու աշխատանքային հանգամանքներու, աշխատանքի կամ վարձատրութեան խտրականութենէն:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ (Բարգաւաճման եւ ընկերային պաշպանութեան, խնամակալութեան իրաւունքներ)
Յօդուած 19. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին, եթէ կը կամենան, լիովին եւ ամէն մակարդակներով մասնակցելու այն որոշումներու ընդունման, որոնք կրնան ազդեցութիւն ունենալ իրենց իրաւունքներու, կենսաձեւի եւ իրենց ապագային վրայ‘ սեփական ընթացակարգերուն համապատասխան եւ իրենց իսկ կողմէ ընտրուած ներկայացուցիչներու միջնորդութեամբ: Անոնք իրաւունք ունին նաեւ պահպանելու եւ զարգացնելու որոշումներ կայացնող իրենց սեփական հաստատութիւնները:
Յօդուած 20. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին, ըստ իրենց կամքին, լիովին մասնակցելու իրենց վերաբերող օրէնսդրական եւ վարչական միջոցներու մշակման, որոնք կրնան իրենց վերաբերիլ‘ հետեւելով իրենց սահմանելիք ընթացակարգերուն:
Արեւմտեան Հայաստանի հայերուն վերաբերող բոլոր միջոցներու ընդունումէն եւ կիրարկումէն առաջ Պետութիւնները պարտաւոր են ստանալ շահախնդիր ժողովուրդներու հաւանութիւնը, որ արտայայտուած ըլլայ ազատօրէն եւ պատճառի ամբողջ իմացութեամբ:
Յօդուած 21. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին պահպանելու եւ զարգացնելու իրենց քաղաքական, տնտեսական եւ ընկերային համակարգերը, ամենայն ապահովութեամբ տէր ըլլալու եւ վայելելու իրենց ապրուստի եւ զարգացման սեփական միջոցները, ինչպէս եւ ազատօրէն անձնատուր ըլլալու իրենց տնտեսական, աւանդական եւ այլ գործունէութեանց: Արեւմտեան Հայաստանի հայերը, որոնք ղրկուեցան ապրուստի իրենց միջոցներէն, իրաւունք ունին ճիշդ եւ արդարացի վնասից հատուցման:
Յօդուած 22. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին յատուկ միջոցներու, որոնք ուղղուած ըլլան անմիջականօրէն, արդիւնաւէտ եւ շարունակական կերպով բարելաւելու իրենց տնտեսական եւ ընկերային կացութիւնը‘ ներառեալ աշխատանքի, ուսման եւ մասնագիտական պատշաճեցման, ինչպէս եւ բնակութեան, ապաքինման, առողջութեան եւ ընկերային ապահովութեան բնագաւառները:
Հարկ է մասնաւոր ուշադրութիւն հրաւիրել տարեցներու, կանանց, երիտասարդներու, մանուկներու եւ հաշմանդամներու իրաւունքներուն եւ մասնաւոր կարիքներուն:
Յօդուած 23. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին սահմանելու եւ մշակելու նախապատւութիւններ եւ ռազմավարութիւններ‘ իրենց զարգացման իրաւունքի կիրարկման համար: Մասնաւորաբար, անոնք իրաւունք ունին սահմանելու եւ մշակելու առողջութեան, բնակութեան եւ իրենց վերաբերող այլ տնտեսական ու ընկերային բոլոր ծրագիրները, եւ զանոնք, կարելւոյն չափ վարելու իրենց սեփական հաստատութիւններու միջոցաւ:
Յօդուած 24. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին իրենց սեփական դեղագիրքերու եւ բուժական աւանդական գործադրութիւններու՝ ներառեալ դեղաբոյսերու, կենդանիներու եւ կենսական նշանակութեամբ հանքային նիւթերու պաշտպանութեան իրաւունքը:
Անոնց համար մատչելի պէտք է ըլլան նաեւ բժշկական բոլոր հաստատութիւնները, ինչպէս եւ առողջական ու բուժական խնամքի սպասարկութիւնները:

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ (Քաղաքացիական ապահովութեան, հողային կանոնադրութեան, առողջապահական իրաւունքներ)
Յօդուած 25. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին պահպանելու եւ ամրապնդելու մասնայատուկ, հոգեւոր եւ նիւթական այն կապերը, որ զանոնք կը միաւորեն իրենց երկրին, իրենցհողերուն, գետերու եւ առափնեայ ջրերուն եւ այլ աղբիւրներու հետ, որ ունին անոնք կամ որ կþիւրացնեն եւ կ՛օգտագործեն աւանդաբար: Անոնք իրաւունք ունին նաեւ այս առնչութեամբ պատասխանատւութիւն ստանձնելու ապագայ սերունդներու համար:
Յօդուած 26. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին տէր ըլլալու, արժեւորելու, յանձանձելու եւ գործածելու իրենց երկիրը եւ հողերը, այսինքն իրենց շրջապատի ամբողջականութիւնը‘ ներառեալ հողերը, օդը, ջուրերը‘ գետերը եւ աղբիւրները, բոյսերը եւ անասունները եւ այլ բնական պաշարները, զորս անոնք ունին եւ զորս կþիւրացնեն եւ կþօգտագործեն աւանդաբար: Անոնք մանաւանդ իրաւունք ունին ամբողջովին ճանչնալու իրենց օրէնքները, ավադոյթներն ու սովորոյթները, իրենց հողային կանոնադրութիւնը եւ իրենց բնական պաշարներու շահագործման եւ տնտեսման պատկան հաստատութիւնները, ինչպէս եւ իրաւունք ունին Պետութիւններու կողմէ ազդու պաշտպանողական միջոցներու‘ ընդդէմ նշեալ իրաւունքներու ոեւէ միջամտութեան, ձեռնփոխութեան եւ սահմանափակման կամ կիրարկման ոեւէ խոչընդոտի:
Յօդուած 27. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին վերատիրանալու իրենց երկրին, հողերուն եւ բնական պաշարներուն, զորս ունէին եւ որ կ՛իւրացնէին կամ կը շահագործէին աւանդաբար եւ որ բռնագրաւուած, զաւթուած, գործածուած կամ աւերուած են‘ առանց անոնց ազատօրէն արտայայտուած հաւանութեան եւ պատճառի գիտակցութեան: Երբ անկարելի է այս, անոնք արդար եւ իրաւացի հատուցման իրաւունքը ունին: Բացի այն իրողութենէ, որ շահախնդիր ժողովուրդները ազատօրէն այլ որոշում կայացուցած են, վնասից հատուցումը պիտի ըլլայ երկրով, հողերով եւ բնական պաշարներով, որ համարժէք պիտի ըլլան իրենց որակի, տարածքներու եւ իրաւաբանական կանոններու տեսանկիւնէն:
Յօդուած 28. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին պահպանելու, վերականգնելու եւ պաշտպանելու իրենց շրջապատը իր ամբողջականութեամբ՝ իրենց երկրի, հողերու եւ բնական պաշարներու գործածման եւ մշակման կարողականութեամբ, ինչպէս նաեւ Պետութիւններու օժանդակութեան՝ այս առնչութեամբ միջազգային գործակցութեան ներդրումով: Այդ հողերու եւ տարածքներու վրայ կարելի չէ ռազմական գործունէութիւն իրականացնել առանց անոնց ազատօրէն արտայայտուած համաձայնութեան:
Արեւմտեան Հայաստանի հայերը եւ Պետութիւնները պէտք է ջանան, որ վտանգաւոր ոչ մէկ նիւթ պահուի կամ թափուի Արեւմտեան Հայաստանի հողերու վրայ:
Արեւմտեան Հայաստանի հայերը եւ Պետութիւնները նաեւ պէտք է ձեռնամուխ ըլլան այնպիսի միջոցներու կիրառման, որ կը պարտադրեն ապահովելու հսկողութեան, կանխարգիլման եւ բժշկական խնամքի ծրագրեր այս նիւթերէ վնասուած Արեւմտեան Հայաստանի հայերու համար, զորս մտածուած ու գործադրուած են իրենց իսկ կողմէ:
Յօդուած 29. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին մշակութային եւ մտաւոր հարստութեան լիաձեռն սեփականութեան ճանաչման, ինչպէս եւ իրաւունք ունին ապահովագրելու եւ պաշտպանելու զանոնք:
Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին մասնայատուկ միջոցներ ստանալու, որոնցմով կարելի կþըլլայ հսկել, զարգացնել եւ պաշտպանել իրենց գիտութիւնը, արհեստագիտութիւնը եւ իրենց մշակոյթի արտայայտութիւնները՝ ներառեալ իրենց մարդկային ներոյժն ու ժառանգական այլ կարողութիւնները, իրենց սերմերը, իրենց դեղագիրքը, իրենց բուսականութեան եւ կենդանական աշխարհի յատկութիւնները ճանչնալը, իրենց անգիր աւանդութիւնները, իրենց գրականութիւնը, իրենց գծագրութիւնները եւ տիպարները, իրենց տեսողական արուեստները եւ իրենց թատերարուեստը:
Յօդուած 30. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին սահմանելու նախապատւութիւններ եւ մշակելու ռազմավարութիւններ‘ արժեւորելու համար իրենց երկիրը, հողերը եւ այլ բնական պաշարները: Անոնք, մանաւանդ, իրաւունքը ունին պահանջելու, որ Պետութիւնները ընդառաջ երթան իրենց հաւանութեանը‘ արտայայտուած ազատօրէն եւ պատճառի լիիրաւ գիտակցութեամբ, նախքան վաւերացուիլը բոլոր այն ծրագրերուն, որոնք կրնան ազդեցութուն ունենալ իրենց երկրի, հողերու եւ այլ բնական պաշարներու վրայ, մանաւանդ անոնք, որոնք կը վերաբերին հանքանիւթերու, ջուրի պաշարներու կամ բոլոր այլ պաշարներու արժեւորման, օգտագործման եւ շահագործման:
Արեւմտեան Հայաստանի շահախնդիր հայերու համաձայնութեամբ անոնց պիտի յատկացուի վնասից պատշաճ եւ արդարացի հատուցում‘ մեղմելու համար նման գործունէութիւններու եւ միջոցներու աղետալի հետեւանքները բնապահպանական, տնտեսական, ընկերային, մշակութային կամ հոգեւոր մակարդակի վրայ:

ԵՕԹԵՐՈՐԴ ՄԱՍ (Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքներ)
Յօդուած 31. Արեւմտեան Հայաստանի հայերը իրենք զիրենք տնօրինելու իրենց իրաւունքի մասնայատուկ կիրարկութեամբ իրաւունք ունին ինքնիշխան ըլլալու եւ իրենք զիրենք կառավարելու այն հարցերու առնչութեամբ, որոնք կը վերաբերին իրենց ներքին եւ տեղական գործառնութեանց, եւ, մանաւանդ, մշակոյթին, կրօնքին, կրթութեան, տեղեկատւութեան, հաղորդամիջոցներուն, առողջութեան, բնակելուն, աշխատանքին, ընկերային ապահովութեան, տնտեսական գործունէութեան, հողերու եւ բնական պաշարներու վարման, շրջապատին եւ այլն, օտար անձանց մուտքին իրենց երկիր, ինչպէս նաեւ այս ինքնիշխան գործունէութիւններու նիւթական ապահովման:
Յօդուած 32. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին, որպէս հաւաքականութիւն, ընտրելու իրենց սեփական քաղաքացիութիւնը ըստ իրենց սովորոյթներու եւ աւանդոյթներու: Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութիւնը ոեւէ կերպ ազդեցութիւն չի ունենար Արեւմտեան Հայաստանի հայերու այն իրաւունքին վրայ, որու համաձայն անոնք, որպէս անհատ, կրնան ընդունիլ իրենց բնակած երկրին քաղաքացիութիւնը:
Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին սահմանելու իրենց հաստատութիւններու կառոյցները եւ ընտրելու իրենց անդամները‘ իրենց սեփական ընթացակարգերու համապատասխան:
Յօդուած 33. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին յառաջացնելու, զարգացնելու եւ պահպանելու իրենց օրէնսդրական կառոյցները, ինչպէս նաեւ սեփական սովորոյթները, աւանդոյթները, իրաւաբանական ընթացակարգերն ու կիրառութիւնները, մարդու իրաւունքներու նագաւառին մէջ միջազգայնօրէն ընդունուած չափանիշներու համաձայն:
Յօդուած 34. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին, որպէս հաւաքականութիւն, սահմանելու անհատներու պատասխանատւութիւնները իրենց համայնքներու նկատմամբ:
Յօդուած 35. Արեւմտեան Հայաստանի հայերը, մասնաւորապէս անոնք, որոնք բաժնուած են միջազգային սահմաններով, իրաւունք ունին այդ սահմաններու ընդմէջէն հաղորդակցութիւններ, յարաբերութիւններ եւ գործակցութեան կապեր հաստատելու եւ զարգացնելու այլ ժողովուրդներու հետ, մասնաւորապէս հոգեւոր, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ ընկերային բնագաւառներու մէջ:
Արեւմտեան Հայաստանի հայերը եւ Պետութիւնները հարկադրուած են միջոցներ ձեռնարկելու, որոնք կը պարտաւորեցնեն երաշխաւորել այս իրաւունքի կիրարկումը եւ գործածումը:
Յօդուած 36. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին պահանջելու, որ դաշնագրերը, ի մասնաւորի, 1920թ. օգոստոս 20-ին ստորագրուած Սեւրի դաշնագիրը, համաձայնագրերը, մասնաւորապէս 1916թ. Կիլիկիոյ ազատագրման վերաբերեալ համաձայնագրերը, եւ Պետութիւններու կամ անոնց յաջորդներու հետ կնքուած կառուցողական միւս կարգադրութիւնները ճանաչում գտնան, յարգուին, ընդունուին ու կիրառուին Պետութուններու կողմէ ըստ իրենց էութեան եւ սկզբնական նպատակի: Այն անհամաձայնութիւնները, զորս տարբեր կերպ չեն լուծուիր, հարկ է վստահիլ միջազգային պատկան դատական մարմիններու‘ ընտրուած շահախնդիր բոլոր կողմերու ընդհանուր համաձայնութեամբ:

ՈՒԹԵՐՈՐԴ ՄԱՍ (Միջազգային գործակցութեան եւ արտաքին յարաբերութիւններու իրաւունքներ)
Յօդուած 37. Պետութիւնները, Արեւմտեան Հայաստանի հայերու հետ խորհրդակցելով‘ պարտաւոր են անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու սոյն Հռչակագրի կարգադրութուններու լիակատար գործադրման համար: Այն իրաւունքները, որոնք հաստատուած են անոր մէջ, պէտք է որդեգրուին եւ ներմուծուին իրենց ներքին օրէնսդրութեան մէջ այնպէս, որ Արեւմտեան Հայաստանի հայերը կարենան շօշափելիօրէն ծառայեցնել իրենց շահերուն:
Յօդուած 38. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին նիւթական եւ արհեստագիտական համարժէք օժանդակութիւն ստանալու Պետութիւններու կողմէ որպէս միջազգային գործակցութիւն‘ ազատօրէն հետապնդելու համար իրենց քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային եւ հոգեւոր զարգացումը, ինչպէս նաեւ վայելելու սոյն Հռչակագրով ճանցուած իրաւունքներն ու ազատութիւնները:
Յօդուած 39. Արեւմտեան Հայաստանի հայերը իրաւունք ունին դիմելու փոխադարձաբար ընդունելի եւ արդարացի ընթացակարգերու‘ կարգադրելու համար հակառակութիւնները, վէճերն ու բախումները Պետութիւններու հետ եւ ստանալու անյապաղ որոշումներ տուեալ խնդիրներու վերաբերեալ: Անոնք հաւասարապէս իրաւունք ունին գործօն միջոցներու‘ իրենց անհատական եւ հաւաքական իրաւունքներու բոլոր օրինազանցութեանց համար: Բոլոր որոշումները պէտք է նկատի ունենան խնդրոյ առարկայ ժողովուրդներու սովորոյթները, աւանդոյթները, իրաւաբանական կանոններն ու դրոյթները:
Յօդուած 40. Միացեալ Ազգերու համակարգի յատկորոշ մարմիններն ու հաստատութիւնները եւ միջպետական այլ կազմակերպութիւնները պարտաւոր են նպաստելու լիակատար կերպով ի գործ դնելու սոյն Հռչակագրին կարգադրութիւնները‘ ի մասնաւորի, մէկտեղելով դրամական գործակցութիւնը եւ արհեստագիտական օգնութիւնը: Պէտք է միջոցներ ի գործ դրուին‘ ապահովելու համար Արեւմտեան Հայաստանի հայերու վերաբերող հարցերուն իրենց մասնակցութիւնը:
Յօդուած 41. Միացեալ Ազգերու Կազմակերպութեան կողմէ հարկ է անհրաժեշտ միջոցները ձեռնարկուին‘ ապահովելու համար սոյն Հռչակագրին կիրարկութիւնը, մասնաւորապէս ստեղծելով այս բնագաւառին մէջ իւրայատուկ կարողութիւններ ստանձնած բարձր մակարդակի մարմին մը‘ Արեւմտեան Հայաստանի հայերու ուղղակի մասնակցութեամբ: Միացեալ Ազգերու բոլոր կառոյցները պէտք է նպաստեն ներկայ Հռչակագիրը յարգելուն եւ անոր լիակատար կիրարկութեան:

ԻՆՆԵՐՈՐԴ ՄԱՍ (Անհատի արժանապատւութեան իրաւունք)
Յօդուած 42. Ներկայ Հռչակագրին մէջ ճանչուած իրաւունքները կը կազմեն Արեւմտեան Հայաստանի հայերու վերապրման, արժանապատւութեա եւ բարօրութեան համար անհրաժեշտ նուազագոյն սկզբունքները:
Յօդուած 43. Ներկայ Հռչակագրին մէջ ճանչուած բոլոր իրաւունքներ ու ազատութիւնները համանման պերպով երաշխաւորուած են Արեւմտեան Հայաստանի բոլոր հայերու‘ թէ այր մարդկանց եւ թէ կանանց համար:
Յօդուած 44. Ներկայ Հռչակագրին ոչ մէկ կարգադրութին կարելի չէ մեկնաբանել որպէս առիթ կամ հետեւանք‘ նուազեցնելու կամ ջնջելու այն իրաւունքները, զորս Արեւմտեան Հայաստանի հայերը կրնան արդեն ունենալ կամ ընդունակ են ձեռք ձգելու:
Յօդուած 45. Ներկայ Հռչակագրին ոչ մէկ կարգադրութին իրաւունք չ՛ընձեռեր որեւէ Պետութեան խումբի կամ անհատի‘ Միացեալ Ազգերու Սահմանադրութեան ներհակ գործունէութիւն եւ կամ արարք մը իրականացնելու:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ` Արմենակ Աբրահամեան

***
ԵՒՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐՈՒՆ
Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներուն դեկտեմբեր 9-ի‘ Մարդու իրաւունքներու եւ ցեղասպանութեան կանխարգելման միջազգային օրուան նախօրեակին որքան կանայք եւ այր մարդիկ կը գիտակցեն գոյութեան նուիրական կողմը, այնքան անոնք կը հասնին բոլորի ընդհանուր աղբիւիրին‘ մեր թրթռումներու աննիւթական գոյացութեան:
Ուստի, ՄԱԿ-ի զարգացման եւ առաջընթացի գործընթացին մէջ, իր կազմաւորումէն ետք, ամենէն կարեւոր հանգրուան-ներէն մէկը‘ Մարդու Իրաւունքներու Համընդհանուր Հռչակագիրը եւ Միջազգային դաշնագրերու իրականացումն էր, նաեւ‘ հին ազգերուն ճանաչումը գրեթէ միաձայնութեամբ‘ մայր երկրին հետ ներդաշնակ կերպով իրենց գոյութիւնը պահպանելու միակ, եզակի ունակութեան համար:
Երիտասարդ ազգերու ազատագրութիւնը, իրենց կազմաւորումը, վերախմբաւորումը եւ զարգացումը չ’արգիլեց զիրենք տասնամեայ աշխատանքներէն ետք պայմանուած ձեւով արտայայտելու եւ քուէարկելու յայտարարութիւն մը, Հռչակագիր մը, որ կը ճանչնայ հին ժողովուրդներու հիմնական դերակատարութիւնը որպէս Երկրի պահապան, անկախաբար իրենց ունակութիւններէն, գիտելիքներէն եւ հմտութիւններէն: Իրենց նմաններու ճանաչումէն անդին, երիտասարդ ազգերը, այսուհետեւ, սկսան ճանչնալ նաեւ ինչ որ է հիներուն, անոնց գոյութիւն ունենալու իրաւունքը, ինչպէս նաեւ ամրապնդուելու եւ ինքնավարելու այն կենսական յատուածին վրայ, որ իրենց նախահայրերու երկիրը կը հանդիսանայ:
Նոր գործընթաց մը շարժման մէջ դրուեցաւ 2007 թ. սեպտեմբեր 13-ին, բնիկ ժողովուրդներու վերաբերեւալ հիմնական Հռչակագրին, որպէս արձագանք. բազմաթիւ պետութիւններ (144) որոշում կայացուցին կիրարկելու այս Հռչակագիրը երկրէն ներս‘ ճանչնալով իրենց անցեալի սխալները ու վերահաստատելով սոյն իրաւունքներու համաձայն, որով հին ժողովուրդները հնարաւորութիւնը կ’ունենային վերակազմաւորուելու եւ ամրացնելու իրենց գոյութիւնը:
Անգամ մը եւս, ուրեմն, հին ժողովուրդները, մարդկանց եղբայրութեան զարգացման եւ առաջընթացի նոր հեռանկարներու ուղին կը բանան, հաշուի առնելով, անշուշտ մշակոյթներու բազմազանութիւնը եւ հին ժողովուրդներու կենդանի ժառանգութիւնը եւ անոնց գոյութեան յարգումը:
Ասիկա դիպուածական, պատահական փաստ մը չէ, այլեւ միջազգային կացութեան մը գիտակցման փաստ, եւ այս գիտակցումը երբէք չէր ընկալուէր, առանց շարակարգուած համակարգի մը գոյութեան‘ յանձինս Միացեալ Ազգերու Կազմակերպութեան, եւ կամ այլ հիմնարկի մը‘ յանձինս Եւրոպական Խորհրդարանի: Բնիկ ժողովուրդներու վերաբերող Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Հռչակագիրը դարուս չարիքը վերջնականապէս կ’ոչնչացնէ, չարիք մը, որ Հայոց ցեղասպանութեան շարունակութիւնն է, չարիք մը, որ թէեւ մշտականօրէն, բայց հետզհետէ երկրագունդի այլ հին ժողովուրդներու ալ կը հասնէր, այս չարիքը ստուգուեցաւ, այն է‘ հին ժողովուրդներու գոյութեան եւ իրաւունքներու վերաքննումը եւ իսպառ ժխտումը, միապետական կամ ոճրագործ վարչակարգերու կողմէ:
Այսօր Արեւմտեան Հայաստանի հայերու, ապօրիկէններու, ինուիտներու, հնդկացիներու եւ երկրագունդի բոլոր բնիկ ժողովուրդներու գոյութեան հաստատումը լաւագոյն զէնքն է պայքարելու համար ժխտումի դէմ:
Եւրոխորհրդարանը հրաւիրուած է սոյն հարցի շուրջ դիրքորոշուելու‘ մեր կողմէ առնուած քայլերու շնորհիւ:
Չբաւարարուելով ժխտել այս ցեղասպանութեան իրական ըլլալը, խնդրոյ առարկայ Պետութիւնը իր դիրքը կ’արդարացնէ մինչեւ իսկ ՄԱԿ-ի ծիրէն ներս (թուրք ներկայացուցչութեան ելոյթը Բնիկ ժողովուրդներու իրաւունքներու վերաբերեալ մասնագէտներու Յանձնաժողովին, Ժընեւ, 11 օգոստոս, 2009թ.), – ՙԹուրքիա իր տարածքներու վրայ ոչ մէկ խումբ ունի, որ առնչութիւն ունենայ բնիկ ժողովուրդներուն, որոնց համար կը կիրարկուի բնիկ ժողովուրդներու իրաւունքներու վերաբերեալ ՄԱԿ-ի Հռչակագիրը՚:) – կը շարունակէ հաստատելով, որ հնարաւոր չէ ցեղասպանութիւն գործել ժողովուրդի մը դէմ, որ գոյոթիւն չունի, ջնջելով, հետեւաբար, թէ՛ հանցագործութիւնը եւ թէ° առարկան, այսպէսով փորձելով վերջնականապէս ավարտին հասցնել Հայոց ցեղասպանութեան հրեշավոր ծրագիրը իրականացնելով ցեղասպանական գործողութեան եզրափակիչ ակտը, որն է‘ իրականացուած ցեղասպանութեան ժխտումը: Աս ժողովուրդը երբէք գոյութիւն պիտի չ’ունենայ… աս ժողովուրդը գոյութիւն չունի… աս ժողովուրդը երբեւէ գոյութիւն ունեցած չէ:
Վերաքննութիւնը ոճիրը կ’ամբողջացնէ. կը հանդիսանայ երկրորդ հանգրուանը‘ ցեղասպանութեան գործարկումով մարդկային խումբ մը պատմութենէն ջնջելով: (Քաղուածք ֆրանսական ծերակոյտի ՕՐԷՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ-էն, 19 սեպտ., 2005թ. մարդկութեան դէմ հանցագործութիւններու հանրապէս մերժած ըլլալու պատժական մեղադրանքի վերաբերեալ)
Բնիկ ժողովուրդներու իրաւունքներու վերաբերեալ Հռչակագրին հնչականութիւնը հարկ է հետապնդել‘ դադրեցնելու համար խարդախութիւնը, զեղծման եւ չարափոխման ամէն տեսակ ընթացքները, նոյնպէս եւ 1987թ. յունիսին քուէարկուած Եւրոպական դներու իրաւունքներու կիրարկման:
Յօդուած 2-ի համաձայն, 1915-1917թթ. Օսմանեան կայսրութեան տարածքներու վրայ բնակութիւն հաստատած հայերու դէմ ծաւալուած ողբերգական իրադարձութիւնները ցեղասպանութիւն է, ըստ Ցեղասպանութեան ոճրագործութեան
կանխարգելման եւ պատժի մասին պայմանադրութեան‘ ընդունուած 1948թ. ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի կողմէ: Ավելին‘ ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի կողմէ 1968թ. ընդունուած ՙՊատերազմական եւ մարդկայնութեան դեմ իրականացուած հանցագործութիւններու կանխարգելման եւ պատժի մասին՚ պայմանադրութիւնը հատուկ կը շեշտէ, որ որեւէ տեսակի վաղեմութեան ժամկետ չի կիրարկուիր պատերազմական եւ մարդկայնութեան դեմ իրականացուած այնպիսի հանցագործութիւններու նկատմամբ, ինչպիսիք են ցեղասպանութիւնները: Այս ամենով հանդերձ, ինչո՞ւ ընդունիլ, որ այժմու Թուրքիան պատասխանատու չէ այն ողբերգութեան, որուն ենթարկուեցան Օսմանեան կայսրութեան հայերը եւ ընդգծէլ, մասնաւորաբար, որ պատմական այս իրողութիւններու ճանաչումը, որպէս ցեղասպանութիւն‘ առիթ պետք չէ ընծայէ որեւիցէ պահանջատիրութեան‘ ըլլայ քաղաքական, իրաւաբանական կամ նիւթական, այսօրուան Թուրքիոյ հասցէին:
http://www.ena.lu resolution parlement europeen solution politique question armenienne juin 1987-010006499.html
Թէեւ այս որոշման մէջ 1894-1923թթ. հայերու ցեղասպանութիւնը, թուրքական յաջորդական կառավարութիւններու‘ օսմանական, երիտթուրքական, քեմալական, կողմէ Արեւմտեան Հայաստանի հայերու դէմ կիրարկուած դիտաւորական աքսորի ծրագիրը (ցեղասպանութեան ոճրի կրկնում բազմաթիւ փուլերով), կ’երեւին որպէս պատմական անժխտելի փաստեր, նոյնիսկ փաստերը նուազեցնելէ ետք, որոշումը հազարամեակներէ ի վեր հայ ժողովուրդի‘ իրենց նախահայրերու հողին վրայ գոյութիւնը ունենալու հաստատումը չի ներշնչեր: Այլ հակառակը. այս որոշումը կը պնդէ, որ հայերը բնակութիւն հաստատած էին Օսմանեան կայսրութեան մէջ (տե՛ս յօդուած 2)‘ ծաղրելով եւ ոտնակոխելով մեր գոյութեան աւելի քան օրինական եւ բնական իրաւունքները, որ ո°չ աւելի եւ ո°չ պակաս անհանդուրժելի է, նուաստացնելով մէր իրաւունքները, իբրեւ մեր ժողովուրդի ժառանգորդ, որպէս ցեղասպանութենէ ճողոպրածներու սերունդներ աքսորի մէջ եւ մարդու հիմնական իրաւունքները‘ որպէս բնիկ ժողովուրդ:
Մարդու իրաւունքներու եւ բնիկ ժողովուրդներու իրաւունքներու ենթարկումը օրինական եւ ապօրինի դրույթներու եւ ձեւակերպումներու, անընդունելի է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի կողմէ ընդունուած Մարդու Համընդհանուր Իրաւունքներու Հռչակագրին դրույթներու եւ դաշնագրի համար:
Այսու, ակներեւ պէտք է ըլլայ ամէնուն համար, որ Մարդու Համընդհանուր Իրաւունքներու բնոյթը ձեւախեղումներու ենթարկելը, հակառակ է նաեւ ազգային, պետական կամ եւրոպական հիմնարար օրէնքներու եւ իրավական սկզբունքներու: Քանի որ մարդու իրաւունքները ազգային, պետական օրէնսդրութեան փոխակերպումներու առարկայ չեն, որ առաջարկուի, թէ‘ Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքները, որպէս բնիկ ժողովուրդ, առիթ չեն տար որեւէ մէկ պահանջատիրութեան այժմու Թուրքիոյ հասցէին‘ մեր քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքներու կիրարկման ուղղութեամբ, որ պետք է ըլլար առանց որեւէ մէկ պայմանի… Այս մեկը խորապէս անարդար հաստատում մըն է, աւելին, խտրականութիւն մը, բոլորովին հակընդէմ եւ ոչ պատշաճ‘ մարդու իրաւունքներուն եւ բնիկ ժողովուրդներու իրաւունքներուն:
1987թ. Եւրոպական Խորհրդարանի ընդունած որոշման յօդուած 2-ի երկրորդ մասը հարկ է վերընթերցման ենթարկել, որպէսզի փոփոխութիւններ մտցուին լաւագոյն ժամկէտներու մէջ‘ հոն աւելցնելով, որ այժմու Թուրքիան պետք է հրաժարի Արեւմտեան Հայաստանի գրաւումէն‘ համաձայն Պատերազմի ոճիրներու եւ մարդկայնութեան դէմ ոճրագործութեան կանխարգելման եւ պատժի մասին վերաբերեալ Պայմանադրութեան, ինչպէս եւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան
Ընդհանուր ժողովի 1960թ. 14 դեկտ.1514 (XV) որոշման, որ կը վերաբերի Գաղութային երկիրներու եւ ժողովուրդներու անհապաղ անկախութեան արտօնութեան, որ կու գայ յիշեցնելու այս պարտաւորութիւնը` ժողովուրդներուն օտար նուաճման, տիրապետման եւ շահագործման ենթարկելու արգելումը:
Պահը հասած է, ուրեմն, ողջմտօրէն նկատի առնելու եւ ուշադրութեամբ քննելու այս հարցը‘ Մարդու իրաւունքներու եւ ցեղասպանութեան ոճիրին կանխարգելութեան միջազգային օրուան նախօրէին:
Յարգանքով՝ Արմենակ Աբրահամեան,
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի անդամ
Փարիզ, 8 նոյեմբեր, 2010թ.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
հերթական ընդհանուր ժողովի որոշումը
Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի հերթական ընդհանուր ժողովը` մասնակցությամբ Արմենակ Աբրահամյանի, Արամ Մկրտչյանի, Ֆիլիպ Գյուլյանի, Լյուդվիգ Պետրոսյանի, Արամ Հարությունյանի, Դավիթ Բալայանի, Կարինե Հայրապետյանի, Տիգրան Փաշաբեզյանի, Վահագն Ղուշյանի, Մարտիրոս Շահբազյանի, Հրաչ Փիլիպոսյանի, քննության առավ հետեւյալ հարցերը.
1. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 2011-2012 թթ. հիմնական աշխատանքների ծրագրերի մասին,
2. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի վերանվանման մասին,
3. Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահի ընտրության մասին:

Քննարկվեցին օրակարգային հարցերը եւ միաձայն քվեարկությամբ`
Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի ընդհանուր ժողովը ՈՐՈՇԵՑ.
– Հաստատել Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 2011-2012 թվականների աշխատանքային ծրագիրը,
– Վերանվանել ՙԱրեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ՚-ը` ՙԱրեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդ՚,
– Ընտրել Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ` Արմենակ Աբրահամյանին:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդ
20. 01. 2011 թ.
youtube.com/watch?feature=player_embedded&v=Aw3e2TRp-Mc stat.gov.wa@haybachdban.org

***
ՀՌՉԱԿԱԳԻՐ՝ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը, արտայայտելով Արեւմտեան Հայաստանի հայոց կամքը ու գիտակցելով իր պատասխանատւութեան խիստ կարեւորութիւնը իր ժողովուրդի հանդէպ, զոր կ’առնչուի անոնց իղձերու իրականացման եւ խեղաթիւրուած արդարութեան վերականգնման գործընթացին, հանդէս կու գայ հրապարակելու հետեւեալ որոշումը` յենուելով միջազգային հետեւեալ հանգամանքներու վրայ.

ա) ՄԱԿ-ի մարդու իրաւանց համընդհանուր սկզբունքներուն,
բ) միջազգային իրաւունքի հանրածանօթ չափանիշներուն,
գ) Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնորոշման իրաւունքի կիրառման անհրաժեշտութեան, որ պահանջուած է Ազգային Խորհուրդի կողմէ 2004 թ. դեկտեմբեր 17-ին.

ԿԸ ՀՌՉԱԿԷ
Աշխարհասփիւռ հայութեան լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծումը, այսինքն` Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան սկիզբը: Սոյն կառավարութեան ձեւաւորման երաշխիքները հաստատուած են իրաւական հետեւեալ որոշումներով.

ՅՕԴՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ
1. 29 դեկտեմբեր 1917 թ. (11 յունուար 1918 թ.) Ռուսաստանի հրամանագիրը, որ կը ճանչնայ Արեւմտեան Հայաստանի անկախութիւնը. Ռուսիոյ Ժողովրդական պատուիրակներու Խորհուրդը լոյս կ’ ընծայէ ՙԹրքահայաստանի վերաբերող հրամանագիրը՚ 1917 թ. դեկտեմբեր 31-ին (1918 թ. յունուար 13) ՙԲրաւտայի՚ թիւ 227-ի մէջ:
2. 2 յուն.1918թ.Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի դիմումը` ներկայացուած ֆրանսական կառավարութեան ճանչնալու Արեւմտեան Հայաստանի անկախութիւնը:
3. 10 օգոստոս 1920 թ. Սեւրի դաշնագիրը եւ ԱՄՆ-ու նախագահ Ու. Ուիլսընի իրաւարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ մինչեւ օրս վավերական ու իրենց իրաւաբանական ոյժը չկորսնցուցած միջազգային փաստաթուղթերու տը իւրէ (De jure) եւ տը ֆաքթօ (De facto) գոյութիւնը Արեւմտեան Հայաստանի վերաբերեալ:
Կը նշենք հետեւեւալ կարեւոր ամսաթիւերը. 1920 թ. Սան Ռէմօյի խորհրդաժողով, 1920 թ. ապրիլ 24, Սեւրի դաշնագրի ստորագրումը արեւմտեան գերտէրութիւններու կողմէ, 1920 թ. մայիս 11, Սեւրի դաշնագրի յանձնումը թրքական կառավարութեան, 1920 թ. օգոստոս 10, Սեւրի դաշնագրի ստորագրումը Թուրքիոյ կողմէ: 1960 թ. դեկտեմբեր 14,
4. 14 դեկտեմբեր 1960, ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի Որոշումը Գաղութային ժողովուրդներու եւ երկիրներու անկախութեան արտօնութեան յայտարարութեան հիմամբ:
5. Արեւմտեան Հայաստանի հայերը իբրեւ բնիկ ժողովուրդ իրենց ինքնորոշման իրաւունքի տէրն են] համաձայն ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի կողմէ ընդունուած Յայտարարութեան 2007 թ. սեպտեմբեր 13-ին:
ՙԲնիկ ժողովուրդները ինքնորոշման իրաւունք ունին, որու հիման վրայ անոնք ազատօրէն կ’որոշեն իրենց քաղաքական կարգավիճակը, եւ ազատօրէն կ’ապահովեն իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային բարգաւաճումը՚ (Յօդ. 3):

ՅՕԴՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ
1. Արեւմտեան Հայաստանի հայոց իրաւունքներու ապահովումն ու իրականացումը կարելի է միայն Արեւմտեան Հայաստանի կառավարութեան հովանաւորութեամբ:
2. Ամէն աքսորուած հայու շառաւիղի իրաւունքն է վերադառնալու իր պապենական հայրենիքը ու բարգաւաճելու այդտեղ:
3. Հայ Ազգային Խորհուրդը կը հրաւիրէ արտաքին աշխարհի ուշադրութիւնը` մասնակցելու Արեւմտեան Հայասատանի պատմական տարածքներու ճանաչմանը իր նահանգներով (վիլայէթներով)] ներառեալ ուիլսընեան սահմանները եւ ընդունելու զայն իբրեւ անհերքելի իրողութիւն:
4. 1894-1923թթ. թուրքական յաջորդական իշխանութիւններու կողմէն Անատոլիայի եւ Արեւմտեան Հայսատանի մէջ գործադրած ցեղասպանութեան հետեւանքով ոչնչացուած եւ իւրացուած են բռնութեամբ աքսորուած հայերու գոյքերը, որոնց համար կը պահանջուի վերադարձնել Արեւմտեան Հայաստանի կառավարութեանը] իբրեւ միակ հեղինակաւոր իշխանութիւն:

ՅՕԴՈՒԱԾ ԵՐՐՈՐԴ
Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութիւնը տարագիր հայոց կարգավիճակի ծնունդն է:
Ուստի, հարկ է նկատի ունենալ հետեւեալ սահմանումները.
1. Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութիւնը կը կազմուի Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի պատգամաւորներու կողմէ: Վտարանդի կառավարութիւնը օժտուած է նաեւ պետական իշխանութեան գերակայութեամբ եւ լիազօրութեամբ:
2. Արեւմտեան Հայաստանի հայոց անունով հանդէս գալու իրաւունքը կը պատկանի բացառապէս Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեանը:
3. Աշխարհասփիւռ հայութիւնը Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութեան իրաւունք ունի: Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները կը գտնուին անոր պաշտպանութեան եւ հովանաւորութեան ներքոյ:
4. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը կ’ ապահովէ իր քաղաքացիներու ազատ եւ իրաւահաւասար զարգացումը` անկախ անոնց ազգային, ցեղային եւ դաւանական պատկանելիութենէն:
5. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը հանրային անվտանգութեան պահպանման համար կը ստեղծէ համապատասխան մարմիններ եւ կառավարական կառոյցներ:
6. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը, իբրեւ միջազգային իրաւունքի ենթակայ, անմիջական յարաբերութիւններ կը հաստատէ այլ պետութիւններու եւ ազգային պետական կազմաւորումներու հետ, կը մասնակցի միջազգային կազմակերպութիւններու գործունէութիւններուն:

ՅՕԴՈՒԱԾ ՉՈՐՐՈՐԴ
1. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը կը յանձնարարէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան` միջազգային յայտարարութիւններու եւ պայմանագրերու ընդունման միջոցով հաստատել, որ.
ա) Արեւմտեան Հայաստանի հարստութիւնը` հողը, ընդերքը, օդային տարածութիւնը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտաւոր եւ պատմամշակութային կարողութիւնները, Արեւմտեան Հայաստանի հայերու սեփականութիւնն են:
բ) Արեւմտեան Հայաստանի հարստութեան տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը կ’ որոշուի Արեւմտեան Հայաստանի կառավարութեան օրէնքներով:
գ) Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը Թուրքիոյ Հանրապետութեան մէջ նաեւ ունի ազգային հարստութիւն, որոնց կարգին ոսկիի պաշարներու, ալմաստի եւ արտարժոյթի հիմնադրամներու մասնաբաժնի իրաւունք:
2. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը իր տիրապետութեան տակ գտնուելիք ամբողջ տարածքին վրայ ապահովելու է խօսքի, մամուլի եւ խղճի ազատութիւն, օրէնսդրական, դատական եւ գործադիր իշխանութիւններու իրաւահաւասարութիւն, ինչպէս նաեւ] Արեւմտեան Հայաստանի տարածքի վրայ տեղակայուելիք իրաւապահ մարմիններու եւ զինեալ ոյժերու ապաքաղաքականացում:
3. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը կը հռչակէ հայերենը որպէս պետական լեզու, ընդունելով արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի համազօր օգտագործումը, կառավարութեան պաշտօնական գրագրութեան լեզուն կը յայտարարէ արեւմտահայերենը: Կառավարութիւնը կը ստեղծէ կրթական, գիտական եւ մշակութային սեփական համակարգ:
4. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը կը սատարէ Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ մէջ կատարուած ցեղասպանութեան ճանաչման գործին] համաձայն Հայ Ազգային Խորհուրդի յայտարարութեան:
5. Սոյն Հռչակագիրը հիմք կը ծառայէ Ազգային Խորհուրդի համար] ժամանակաւորապէս նշանակելու եւ հաստատելու Արեւմտեան Հայաստանի կառավարութեան լիազօր ներկայացուցիչ մը միջազգային կառոյցներու մէջ] որոշում կայացնելու իրաւունքով:
Ուստի, կոչ կ’ ընենք ձեզ, հայե’ր, Արեւմտեան Հայաստանի, Հայաստանի Հանրապետութեան, Արցախի, Ջաւախքի, եւ թէ` աշխարհով մէկ սփռուած, մասնակցիլ կառավարութեան գործունէութեանց` ձեր գիտելիքներով, փորձառութիւններով եւ մասնագիտութիւններով:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդ,
Փարիզ, Ֆրանսա,
4 փետրուար, 2011

***
ՈՐՈՇՈՒՄ
թիւ 1/2011 – 29.03.2011 թ.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՙՑԱՄԱՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՉԷԶՈՔ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԵՒ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ԵՒ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ՚
Հաակա, 18 Հոկտեմբեր 1907թ.
ՊԱՅՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ (Convention V) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄԱՄԲ ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐԷ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԵՒ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ, ԶԻՆՈՒԱԾ, ԴՐԱԿԱՆ ՉէԶՈՔՈՒԹԻՒՆԸ
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
– Նկատի առնելով մարդկութեան եւ հայութեան կրած մարդկային, հոգեւոր, մշակութային, նիւթական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներու ժամանակ,
– Հաշուի առնելով այն ճշմարտութիւնը, որ մարդկութիւնն այսօր կը գտնուի հոգեւոր-մշակութային, բարոյա-հոգեբանական եւ տնտեսա-քաղաքական խոր ճգնաժամի մէջ, որոնք կ’սպառնան քաղաքակրթութիւններու բախման եւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրման,
– Նկատի ունենալով ՙՉէզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորութիւններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ՚ Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութիւնը (Convention V), որպէս մարդկութեան եւ հայութեան իրաւական ուղիղ ճանապարհ] խուսափելու համար ազգամիջեան եւ միջկրօնական բախումներէ, նաեւ հակամարտութիւններէ եւ պատերազմներէ,
– Հաշուի առնելով այն փաստը, որ Արեւմտեան Հայաստանի պետականութեան բացակայութիւնը ծաւալապաշտական քաղաքականութեան պատճառաւ Արեւմտեան Հայաստանի հայութեանը իրաւականօրէն զրկեց նոյնինքն` ՙՉէզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորութիւններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ՚ Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V) մաս կազմելու հնարաւորութենէն, ինչպէս նաեւ] համապարփակ ինքնապաշտպանութիւն կազմակերպելու իր բնական իրաւունքէն, որով Հայկական պետականութիւնը, իբրեւ անկախ իշխանութիւն, եթէ գոյութիւն ունենար] անպայմանօրէն պիտի օգտուէր ՙՉէզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորութիւններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ՚` Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V) դրոյթներէն, նաեւ խաղաղութեան առաջին պայմանագրէն] 1899 թ.:
– Անհրաժեշտ համարելով ընդգծել այն փաստը, որ յատուկ վերյիշեցման ու գնահատման արժանի է, երբ 1915թ. մայիս 24-ին Երրեակ Համաձայնութեան տէրութիւնները` Մեծ Բրիտանեան, Ֆրանսան եւ Ռուսաստանը առաջինը հանդէս եկան Օսմանեան կառավարութեան կողմէ հայերու բնաջնջման քաղաքականութեան դէմ համատեղ մէկ յայտարարութեամբ, որով Օսմանեան կառավարութեան կողմէ հայերու նկատմամբ ի գործ դրուած բռնութիւնները որակեցին իբրեւ ՙԹուրքիոյ նոր ոճիրը ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթութեան՚(1):
– Հիմնուելով պատմական այն փաստի վրայ, որ Հայկական Կիլիկիան անկախութիւն հռչակեց 1920 թ. օգոստոս 4-ին, բայց Ֆրանսա, շրջանցելով 1915 թ. հոկտեմբեր 27-ին Հայկական Կիլիկիոյ ինքնավարութեան վերաբերեալ համաձայնութիւնը Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի ներկայացուցիչ Պօղոս Նուպար Փաշայի եւ Ֆրանսայի արտաքին գործերու նախարարութեան արեւելեան բաժնի պետ Ֆրանսուա Ճորճ-Փիքօդի միջեւ, զինաթափեց ու լքեց Կիլիկիոյ հայերը, որու հետեւանքով Կիլիկիոյ անկախութիւնը չգոյատեւեց (2):
Այս տարին այն ժամանակաշրջանն էր, երբ, յենուելով միջազգային ընդունուած չափանիշներու վրայ, Օսմանեան կայսրութիւնը անդամայատուեցաւ, եւ որու հիման վրայ ստեղծուեցան նոր, անկախ արաբական պետութիւններ:
– Հիմնուելով նաեւ այն իրողութեան վրայ, որ 1918-1920 թթ. Հայկական Աշխարհի ազատագրական պայքար մղող նահանգները` Նախիջեւան, Զանգեզուր, Արցախ, Ջաւախք եւ Հայաստանի Հանրապետութիւնը, ոտնձգութիւններու ենթակայ դարձան թուրքական եւ ազրպէյճանական զինեալ ոյժերու կողմէ,
– Եւ այն հանգամանքը, որ մինչ 1920 թ. Հայաստանի Հանրապետութիւնը անդամակցութեան խնդրանքով Ազգերու Լիկայի ուղղած դիմումի պատասխանը կ’ սպասէր, Քեմալական Թուրքիա նոր յարձակման կ’ ենթարկէր Հայաստանն ու հայութիւնը` տապալելու համար Սեւրի Դաշնագրի դրոյթներու եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Ուուտրո Ուիլսընի Իրաւարար Վճռի իրագործումը Հայաստանում,
– Ինչպէս նաեւ պատմական այլ իրադարձութիւններ, որոնք տասնամեակներ շարունակ արգելափակեցին հայ ժողովուրդի ազատ, ինքնիշխան զարգանալու եւ յառաջընթացի իրաւունքը իր իսկ տարածքներուն վրայ] իբրեւ բնիկ ժողովուրդ:
– Եւ վերջապես, ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքներու եւ չափանիշներու համաձայն, վերահաստատելով մեր յանձնառութիւնը հակամարտութիւններու խաղաղ կարգաւորման սկզբունքին՝ նպաստելու համար տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը, ապահովելու համար ժողովուրդներու ազատ զարգացման եւ յառաջընթացի իրաւունքը,

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը սոյն որոշմամբ կը յայտարարէ`
1. Արեւմտեան Հայաստանի հայերու եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութիւնը բռնագրաւուած Երկրամասի] Արեւմտեան Հայաստանի տը իւրէ (de jure) եւ տը ֆաքթօ (de facto) տարածքներու վրայ, նկատի ունենալով առաջին հերթին‘
ա) ինչպես Հայաստան – Թուրքիա սահմանազատումը‘ համաձայն ԱՄՆ 28-րդ նախագահ Ուուտրո Ուիլսընի Իրաւարար Վճռի, 22 նոյեմբեր 1920 թ. (3),
բ) այնպես էլ պատմական Հայաստանի, այդ թվում‘ Արեւմտյան Հայաստանի եւ Հայկական Կիլիկիոյ, համաձայն] ՄԱԿ-ի ՙԳաղութային երկիրներուն եւ ժողովուրդներուն անյապաղ անկախութիւն տրամադրելու մասին՚ Հռչակագրի, 14 դեկտեմբեր 1960 թ.,
գ) եւ վերջապես, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, որպէս բնիկ ժողովուրդ, Արեւմտյան Հայաստանի Հայերի ունեցած‘ պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ անժխտելի, անբեկանելի եւ անժամանցելի իրաւունքները] համաձայն ՄԱԿ-ի ՙԲնիկ ժողովուրդներու իրաւունքներու մասին՚ Հռչակագրի, 13 սեպ-տեմբեր 2007 թ.:
2. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութեան Յայտարարութիւնը կը տարածուի, թէ[ Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութիւն ստացած եւ թէ` տակաւին չստացած բոլոր հայերու վրայ` հիմք ընդունելով այն փաստը, որ անոնք սփիւռքահայեր չեն, ինչպէս կը ներկայացուին մինչեւ օրս, այլ Հայոց ցեղասպանութեան եւ բռնագաղթի հետեւանքով աշխարհի տարբեր երկիրներու մէջ բնակութիւն հաստատած Արեւմտեան Հայաստանի Հայեր:
3. Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ‘ Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, ժամանակակից աշխարհի մէջ տեղի ունեցող նախայարձակ պատերազմներու, յեղաշրջումներու, ազգամիջեան եւ միջկրօնական ընդհարումներու, նաեւ այսպէս կոչուած քաղաքակրթութիւններու բախման, եւ անոնցմէ բխող բռնութիւններուն, կոտորածներուն եւ ցեղասպանութիւններուն, առաւել, հրահրուած կամ ուղղորդուած քաոսային վիճակներուն չմասնակցելու իրաւունք ունի, համաձայն‘ ՙՉեզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորութիւններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ՚‘ Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V):
4. Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ‘ Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, յաջորդական բռնութիւններէ, յարձակումներէ, բռնագաղթերէ ու կոտորածներէ պաշտպանուելու, ինչպէս նաեւ իր բնակութեան երկիրը արտաքին յարձակումներէ պաշտպանելու իրաւունք ունի, համաձայն‘ ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ‘ ՙԱնհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը՚:
5. Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ‘ Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը, իր բնակութեան երկրի կողմէ այլ երկրի նկատմամբ իրականացուած յարձակման ու ներքաղաքական բախումներուն, նաեւ քաղաքացիական կռիւներուն չմասնակցելու իրաւունք ունի, համաձայն‘ ՙՉեզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորութիւններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ՚‘ Հաակա, 18 հոկտ.1907թ. Պայմանադրութեան (Convention V):
Արեւմտեան Հայաստանի Հայերու խաղաղ ու անվտանգ ապրելու եւ զարգանալու օրինակ ունինք Լիբանանի հայ համայնքի քաղաքական առաջատար ուժերու միացեալ յայտարարութիւնը‘ 1975-1990 թթ. տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամի յաղթահարման խնդրով, որ բնորոշուեցաւ իբրեւ ՙԼիբանանի հայութեան դրական չեզոքութիւն՚:
6. Արեւմտեան Հայաստանի Հայերը, բոլոր այն դէպքերուն, երբ հարկադրուած են պաշտպանելու իրենց Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութիւնը] կը կազմակերպեն հասարակական կարգի եւ համայնքի անվտանգութեան, պաշտպանութեան եւ տարածքային ապահովութեան զինուած ոյժեր, համաձայն‘ ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդուածի, որ կը շեշտէ‘ ՙԱնհատական եւ հաւաքական ինքնապաշտպանութեան իրաւունքը՚:
7. Ինչպէս Արեւմտեան Հայաստանի Հայերը, նոյնպէս Հայոց Հայրենիքէն տարբեր ժամանակաշրջաններուն, տարբեր պատճառներով բռնագաղթուած ու տարագրուած հայութիւնը] բարոյական, պատմական, քաղաքակրթական, քաղաքական եւ քաղաքացիական բոլոր իրաւունքներն ունին կիրարկելու Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութեան քաղաքականութիւնը, այն պատճառով, որ մինչեւ օրս Ազգերու Լիկան, ապա ՄԱԿ-ը ու Միջազգային ընկերակցութիւնը պատշաճ մակարդակով չեն պաշտպանած Հայաստանի ու հայութեան բնական, մշտական եւ անօտարելի իրաւունքները:
8. Այս առումով դատապարտելի են Ազգերու Լիկայի եւ ՄԱԿ-ի փաստաթուղթերու պարունակած անընդունելի այն դրոյթները, որոնք տեղ գտած են առաջինի ստեղծած Միջկառավարական Խորհրդակցական Կոմիտէի որոշման մէջ‘ ՙՀայ փախստականներու հարցերու եւ լքած գոյքի մասին՚ (2 օգոստոս 1929 թ.) եւ երկրորդի‘ ՙՄիջազգային մարդասիրական իրաւունքի լուրջ խախտումներու եւ միջազգային իրաւունքի կոպիտ խախտումներու զոհ դարձած անձանց իրաւական պաշտպանութեան եւ փոխհատուցման հիմնական սկզբունքներու եւ ուղեցոյցներու մասին՚ որոշման մէջ (թիւ 60/147 – 16 դեկտեմբեր 2005 թ.):
9. Արեւմտեան Հայաստանի Հայերը, ներառեալ‘ Հայկական գաղթավայրերու բնակչութիւնը քաղաքական քաշկռտուքներու եւ չարաշահութիւններու դաշտէն դուրս գալու եւ իր ազգային հիմնախնդիրներն իրաւական մէկ հարթութիւն տեղափոխելու իրաւունք ունի:
10. Աշխարհով մէկ սփռուած 10 միլիոն հայերը կարողութիւն ունին մեծամասնութիւն ապահովել եւ անվտանգութիւն հաստատել Արեւմտեան Հայաստանի մէջ, հետեւաբար իրաւասու են եւ անհրաժեշտութիւն կը դառնայ Ուիլսընեան Իրաւարար Վճռի տը ֆաքթօ (de facto) կիրարկումը:
11. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան կը յանձնարարէ‘ այսուհետեւ իր օրէնսդրական, իրաւական, հայեցակարգային, կառուցուածքային եւ կազմակերպչական գործունեութեան մէջ առաջնորդուիլ ՙԱրեւմտեան Հայաստանի Հայերու եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութեան՚ քաղաքականութեան իրաւական քաղաքական սկզբունքներու համաձայն, ըստ որու‘ ՙԱրեւմտեան Հայաստանը Մշտական, Զինուած, Դրական եւ Անկախ, Ինքնիշխան Ժողովրդավար Պետութիւն է՚:
12. ՙԱրեւմտեան Հայաստանի Հայերու եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, Զինուած, Դրական Չէզոքութեան Մասին՚ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Յայտարարութիւնը տը իւրէ (de jure) ուժի մէջ կը մտնէ յայտարարութենէն անմիջապէս յետոյ, իսկ տը ֆաքթօ (de facto)‘ Յայտարարութեան մասին աքտը Հոլլանտայի կառավարութեանը յանձնելէ 60 օր յետոյ, համաձայն‘ ՙՉեզոք պետութիւններու եւ անձանց իրաւունքներու եւ պարտաւորութիւններու մասին ցամաքային պատերազմի ժամանակ՚‘ Հաակա, 18 հոկտեմբեր 1907 թ. Պայմանադրութեան (Convention V):
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդ

———————————————
Այլ լեզուներու թարգմանութեանց պարագային բնագիր կը համարուի փաստաթուղթի հայերէնը:
———————————————
Ծանօթագրութիւն
1. Տe’ս, Le premier communiquռ turc. Agence Tռlռg. Wolff. Constantinople, le 4 juin 1915, L’Agence Havas avait publiռ, le 24 mai, la dռclaration suivante, aprՌs une entente prռalable entre les Gouvernements de France, de Grande-Bretagne et de Russie:
ՙDepuis un mois environ, les populations turque et kurde de l’Armռnie procՌde, de connivence et souvent avec l’appui des autoritռs ottomanes, Ո des massacres des Armռniens. De tels massacres ont eu lieu vers la mi- d’avril (nouveau style) Ո Erzeroum, Terdjan, Eghine, Akn, Bitlis, Mouch, Sassoun, Zeitoun et dans toute la Cilicie ; Les habitants d’une centaine de villages aux environs de Van ont ռtռ tous assassinռs ; dans la ville mՍme, le quartier armռnien est assiռgռ par les Kurdes. En mՍme temps, Ո Constantinople, le Gouvernement ottoman sռvit contre la population armռnienne inoffensive.
En prռsence de ces nouveaux crimes de la Turquie contre l’humanitռ et la civilisation, les Gouvernements alliռs font savoir publiquement Ո la Sublime Porte qu’ils tiendront personnellement responsables des dits crimes tous les membres du Gouvernement ottoman ainsi que ceux de ses agents qui se trouveraient impliquռs dans de pareils massacres.՚“
ՙԳրեթէ մէկ ամիս է ի վեր, Հայաստանի թիւրք եւ քիւրտ բնակիչները օսմանեան հեղինակութիւններու թոյլատուութեամբ ու յաճախ անոնց նեցուկը ունենալով ջարդեր կը գործադրեն Հայերու դէմ: Նման ջարդեր տեղի ունեցան ապրիլի կէսին Էրզրումի մէջ (Կարին), Թերճան, Եղինէ, Պիթլիս, Մուշ, Սասուն, Զէյթուն եւ ամբողջ Կիլիկիոյ մէջ: Վանի շրջակայ գրեթէ հարիւր գիւղերու հայերը բոլորն ալ սպաննուեցան եւ Վանի հայկական թաղամասը շրջապտուած էր քիւրտերու կողմէ: Միեւնոյն ժամանակ օսմանեան Կառավարութիւնը չարչրկեցին Կոստանդնուպոլսոյ անպաշտպան հայ բնակչութիւնը: Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործուած Թուրքիոյ այս նոր ոճիռներու հանդէպ դաշնակից Կառավարութիւնները հանրապէս կը ծանօթացնեն Մեծ Դռան որ թուրք Կառավարութեան բոլոր անդամները անհատապէս պատասխանատու պիտի համարեն, ինչպէս նաեւ բոլոր այն պաշտօնեաները որոնք մասնակից դարձան այս ջարդերուն՚:
2. La Correspondance d’Orient, Revue ռconomique, politique et littռraire
Le 30 janvier 1920,
Le Conseil SuprՍme reconnaՏt la Cilicie comme Etat Armռnien, il est dռcidռ :
1/ Que le gouvernement de l’Etat Armռnien sera reconnu comme gouvernement de fait;
2/ Que cette reconnaissance ne prռjuge pas la question des frontiՌres ռventuelles
de cet Etat.
2. La Correspondance d’Orient, Revue ռconomique, politique et littռraire
Յունուար 30, 1920,
1/ Գերագոյն Խորհուրդը Կիլիկիան կը ճանչնայ որպէս Հայկական Պետութիւն,
որոշուած է,
2/ որ այդ ճանաչումը չի կանխադատեր այս պետութեան սահմաններու հարցը:
3. Իրաւարար Վճռի պաշտօնական եւ ամբողջական անվանումն է. ՙԱմերիկայի Միացեալ Նահանգներու նախագահի որոշումը Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ՚,
22 նոյեմբեր 1920թ.:
3. Voici la Sentence Arbitrale officiel et complet ; “La dռcision du Prռsident des Etats-Unis d’Amռrique pour la dռtermination de la frontiՌre entre la Turquie et l’Armռnie, l’accՌs Ո la mer de l’Armռnie et la dռmilitarisation de tout territoire turc adjacent”.

***
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՒ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Նախագահական Հրամանագիր, 7 Ապրիլ 2011թ.

Փարիզ, 7 Ապրիլ 2011
Ի կատարումն մեր առաջին սահմանադրութեան յօդուած 3-ի, Վարչապետի նշանակման առընչութեամբ, Նախագահական Հրամանագրով Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի անունով
Արեւմտեան Հայաստանի Առաջին վարչապետ կը նշանակեմ`
Պրն. Տիգրան ՓԱՇԱԲԵԶԵԱՆԸ
Փոխվարչապետ ու կառավարութեան պաշտօնական խօսնակ`
Պրն. Ֆիլիփ ՍԱՍՈՒՆԸ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի անունով որ պատիւը ունիմ ներկայացնելու, կը խնդրեմ կառավարութեան առաջնորդէն որպէսզի նկատի ունենայ Ազգային Խորհուրդի քանի մը անդամներու ազգին մատուցած ծառայութիւններն ու յանձնառութիւնները կառավարութեան շրջանակներէն ներս, եւ կ’առաջարկեմ կազմելու Արեւմտեան Հայաստանի յաջորդ կառավարութիւնը:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ`/Ստորգ./ Արմենակ Աբրահամեան

***
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան Իրաւայաջորդութեան վերաբերեալ 1920 թ. օգոստոս 10-ին Ֆրանսայի Սեւր քաղաքի մէջ կնքուած դաշնագրի առնչութեամբ

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը սոյն յայտարարութեամբ հանդէս կու գայ իբրեւ 1920 թ. օգոստոս 10-ին Ֆրանսայի Սեւր քաղաքի մէջ Թուրքիոյ սուլթանական կառավարութեան եւ Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918 թթ.) յաղթած դաշնակից պետութիւններու (Մեծն Բրիտանիա, Ֆրանսա, Իտալիա, Ճափոն, Պելճիքա, Յունաստան, Լեհաստան, Փորթուկալ, Ռումանիա, Հայաստան, Չեքոսլովաքիա, Սերպերու, Խորուաթներու եւ Սլովեններու թագաւորութիւն, Հեճազ) միջեւ ստորագրուած դաշնագրի իրաւայաջորդ] նշելով Սեւրի դաշնագրի ստորագրումը միջազգային մարմիններու կողմէ 1920թ. ապրիլ 24-ին, ապա յանձնումը Թուրքիոյ] ստորագրութեան համար 1920թ. մայիս 11-ին, որուն յաջորդեց Թուրքիոյ կողմէ Սեւրի դաշնագրի ստորագրումը 1920թ. օգոստոս 10-ին:
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը իր բնական իրաւունքները պաշտպանելու համար հիմք կ’ ընդունի միջազգայնօրէն ճանչցուած հետեւեալ Պայմանագրութիւնները.
ՙՌասայական խտրականութեան բոլոր ձեւերու վերացման վերաբերեալ՚ միջազգային պայմանագրութիւնը (21 դեկտեմբեր 1965 թ.), ըստ որու‘
Պայմանագրութեան մասնակից պետութիւնները, ընդունելով, որ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) Կանոնադրութիւնը հիմնուած է արժանապատւութեան եւ հաւասարութեան սկզբունքներու վրայ, որ յատուկ են իւրաքանչիւր մարդու, եւ որ Կազմակերպութեան անդամ բոլոր պետութիւնները պարտաւորութիւն ստանձնած են ՄԱԿ-ի հետ գործակցելով համատեղ եւ անհատական քայլեր ձեռնարկել] հասնելու համար ՄԱԿ-ի նպատակներէն մէկու իրականացման, որն է քաջալերանքն ու զարգացումը եւ համընդհանուր յարգանքն ու պաշպանութիւնը մարդու իրաւունքներու եւ հիմնարար ազատութիւններու] բոլորի համար առանց ռասայի, սեռի, լեզուի եւ կրօնքի տարբերակման:
Նկատի առնելով, որ Մարդու Իրաւունքներու Համընդհանուր Հռչակագիրը կը յայտարարէ, թէ բոլոր մարդիկ կը ծնին ազատ եւ հաւասար են իրենց արժանապատւութեամբ ու իրաւունքներով, եւ որ ամէն ոք պէտք է ունենայ անոր մէջ հռչակուած բոլոր իրաւունքներն ու ազատութիւնները, մասնաւորապէս, առանց ռասայական, մորթի գոյնի կամ ազգային պատկանելիութեան տարբերակման,
Նկատի առնելով, որ բոլոր մարդիկ հաւասար են օրէնքի առջեւ ու համարժէք պաշտպանութեան իրաւունք ունին ամէն տեսակ խտրականութեան ու նաեւ խտրականութեան հրահրման ամէն տեսակ փորձերու դէմ,
Նկատի առնելով, որ ՄԱԿ-ը դատապարտած է գաղութատիրութիւնը եւ անոր առնչութեամբ մեկուսացման եւ խտրականութեան գործադրումը, ուր եւ ինչպէս որ անոնք արտայայտուած ըլլան, եւ որ ՙԳաղութային երկիրներուն եւ ժողովուրդներուն անկախութիւն շնորհելու վերաբերեալ՚ Հռչակագիրը‘ (14 դեկտեմբեր 1960 թ. Ընդհանուր Համագումարի որոշում 1514 – XV), հաստատեց եւ հանդիսաւորութեամբ հռչակեց անոր անյապաղ եւ անվերապահ կերպով վերջ դնելու անհրաժեշտութիւնը,
Նկատի առնելով, որ ՙԱմէն տեսակ ռասայական խտրականութեան վերացման մասին՚ ՄԱԿ-ի Հռչակագիրը‘ 20 նոյեմբեր 1963 թ. (Ընդհանուր Համագումարի որոշում‘ 1904-XVIII), հանդիսաւորութեամբ հաստատած է ռասայական խտրականութեան ու անոր ամէն տեսակ դրսեւորման անյապաղ վերացումը ամբողջ աշխարհի մէջ եւ ըմբռնումի ու յարգանքի ապահովումը մարդկային անհատականութեան արժանապատուութեան նկատմամբ,
Համոզուած ըլլալով, որ գերակայութեան ամէն տեսակ տեսութիւն, հիմնուած ռասայական տարբերութիւններու վրայ, գիտական տեսանկիւնէն կեղծ է, բարոյականութեան առումով` դատապարտելի, ընկերային առումով` անարդար ու վտանգաւոր, եւ որ ո[չ մէկ արդարացում կրնայ ըլլալ ռասայական խտրականութեան հանդէպ, ըլլայ տեսութեան կամ իրականութեան մէջ,
Հաստատելով, որ մարդկանց հանդէպ ռասայական խտրականութիւնը, մորթի գոյնի եւ ազգային պատկանելիութեան սկզբունքներով, կ’ արգելակէ ազգերու միջեւ բարեկամական եւ խաղաղ յարաբերութիւնները եւ կրնայ յանգեցնել ազգերու միջեւ խաղաղութեան, ինչպէս նաեւ մարդկանց ներդաշնակ համակեցութեան խաթարման ու անվտանգութեան նոյնիսկ մէկ պետութեան սահմաններէն ներս, եւ այդ պետութեան համար, համոզուած ըլլալով, որ ռասայական արգելանքները կը հակասեն մարդկային ցանկացած հանրութեան տեսլականին,
Անհանգստացած ռասայական խտրականութեան արտայայտութիւններով, որոնք տակաւին կը գործադրուին աշխարհի որոշ շրջաններու, ինչպէս նաեւ պետական քաղաքականութեան մէջ] հիմնուած ռասայական գերակայութեան կամ ռասայական ատելութեան վրայ, ինչպէս օրինակ, ափարթեիտի քաղաքականութիւնը, մեկուսացումը կամ տարաբաժանումը,
Վճռականօրէն տրամադիր ըլլալով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական խտրականութեան բոլոր ձեւերու եւ արտայայտութիւններու շուտափոյթ վերացման համար եւ կանխարգիլելու եւ արմատախիլ ընելու ռասայական տեսութիւնները եւ գործնականօրէն անոնց իրականացումը, նպատակ ունենալով նպաստել ռասաներու միջեւ փոխըմբռնման եւ միջազգային հանրութեան կայացման, որը ազատ կ’ ըլլայ ռասայական մեկուսացման եւ ռասայական խտրականութեան բոլոր ձեւերէ, ուշադրութիւն ընելով ՙՎարձակալութեան եւ աշխատանքի մէջ խտրականութեան վերաբերեալ՚ Պայմանագրութեան‘ 1958 թ., եւ ՙԿրթութեան ասպարէզի մէջ խտրականութեան արգիլման վերաբերեալ՚ Պայմանագրութեան՝ հաստատուած ՄԱԿ-ի կրթութեան հարցերու յանձնախումբի կողմէ 1960 թ.,
Ցանկութիւն ունենալով իրականացնել ՄԱԿ-ի ՙՌասայական խտրականութեան բոլոր ձեւերու վերացման վերաբերեալ՚ Հռչակագրի մէջ շարադրուած սկզբունքները եւ այդ նպատակին հասնելու համար շուտափոյթ գործնական քաղաքական ձեռնարկներու իրականացումը, համաձայնեցան ներքոյիշեալի շուրջ.

ՙՑեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգիլելու եւ անոր համար պատժի վերաբերեալ՚ Պայմանագրութիւնը (9 դեկտեմբեր 1948 թ.), ըստ որու‘
Յօդուած 1. Համաձայնող կողմերը կը հաստատեն, որ ցեղասպանութիւնը, ըլլայ պատերազմական, թէ խաղաղ պայմաններու ներքոյ իրականացուած, միջազգային իրաւունքի համաձայն յանցագործութիւն է, որ անոնք կը պարտաւորուին կանխարգիլել եւ պատժել զայն իրականացնելու համար:
Յօդուած 2. Սոյն Պայմանագրութեան մէջ ցեղասպանութիւն կը նշանակէ հետեւեալ գործողութիւնները՝ իրականացուած ազգային, ցեղական կամ կրօնական որեւէ խումբի, իբրեւ այդպիսին, բոլորովին կամ մասնակի ոչնչացման մտադրութեամբ.
ա) այդ խումբի անդամներու սպանութիւնը,
բ) այդ խումբի անդամներուն մարմնական կամ մտային լուրջ վնասներ հասցնելը,
գ) որեւէ խումբի համար գիտակցաբար կեանքի այնպիսի պայմաններու ստեղծումը, որոնք ուղղուած են անոր լիովին կամ մասնակի ֆիզիքական ոչնչացման,
դ) այդ խումբի միջավայրի մէջ մանկածնութիւնը կանխելու համար միջոցներու իրականացումը,
ե) մանուկներու բռնի փոխադրումը մարդկային մէկ խումբէն միւսը:
Յօդուած 3. Պատժելի են հետեւեալ արարքները‘
ա) ցեղասպանութիւնը,
բ) ցեղասպանութիւն ի գործ դնելու նպատակով դաւադրութիւնը,
գ) ցեղասպանութեան ուղղակի եւ հրապարակային հրահրումը,
դ) ցեղասպանութիւն կատարելու փորձը,
ե) ցեղասպանութեան իրականացման մէջ յանցակցութիւնը:
Յօդուած 4. Ցեղասպանութիւն կամ 3-րդ յօդուածի մէջ թուագրուած որեւէ արարք կատարած անձինք ենթակայ են պատժի՝ ըլլան անոնք սահմանադրութեամբ պատասխանատու ղեկավարներ, պաշտօնեայ կամ մասնաւոր անձինք:

ՙՊատերազմական ոճրագործութիւններու եւ մարդկութեան դէմ ոճրագործութիւններու նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու վերաբերեալ՚ Պայմանագրութիւնը (26 նոյեմբեր 1968 թ.), ըստ որու‘
Յօդուած 1. Վաղեմութեան ոչ մէկ տեսակի ժամկէտ կը կիրարկուի հետեւեալ ոճրագործութիւններու հանդէպ` անկախ անոնց գործադրման ժամանակէ.
ա) Պատերազմական ոճրագործութիւններ, այնպէս, ինչպէս ատոնք կը բնորոշուին Նիւրեմպերկի միջազգային ռազմական դատարանի Կանոնադրութեամբ (8 օգոստոս 1945 թ.) եւ կը հաստատուին ՄԱԿ-ի Ընդհանուր Համագումարի 3 (I) 13 փետրուար, 1946 թ. եւ 95 (I) 11 դեկտեմբեր, 1946 թ. որոշումներով, ինչպէս նաեւ, մասնաւորապէս, ՙլուրջ իրաւախախտումների՚, որոնք թուարկուած են պատերազմի զոհերու պաշտպանութեան վերաբերեալ Ժընեւեան պայմանագրութիւններու մէջ (12 օգոստոս 1949 թ.),
բ) Մարդկութեան դէմ ոճիրներ, ըլլան անոնք պատերազմի ժամանակ, թէ խաղաղութեան ժամանակ կատարուած, այնպէս ինչպէս անոնք կը բնորոշուին Նիւրեմպերկի միջազգային ռազմական դատարանի Կանոնադրութեամբ (8 օգոս.1945 թ.) եւ կը հաստատուին ՄԱԿ-ի Ընդհանուր Համագումարի 3 (I) 13 փետրուար, 1946 թ. եւ 95 (I) 11 դեկտեմբեր, 1946 թ. որոշումներով, բռնի տեղահանում, ռազմական յարձակման կամ բռնագրաւման եւ անմարդկային արարքներ, որոնք կը հանդիսանան ափարթէիտի (մեկուսացման) քաղաքականութեան հետեւանք] սահմանուած 1948 թ. ՙՑեղասպանութեան ոճրագործութիւններու կանխարգիլման եւ ատոր պատժի վերաբերեալ՚ Պայմանագրութեան մէջ, նոյնիսկ եթէ այդ արարքները խախտումներ չեն նկատուիր այն երկրի ներքին օրէնսդրութեամբ, ուր որ իրականացված են:

ՙՄարդու Իրաւունքներու Համընդհանուր Հռչակագրի հիմնարար սկզբունքները՚ (10 դեկտեմբեր 1948 թ), ըստ որու‘
Յօդուած 2. Ամէն ոք ունի սոյն Հռչակագրի մէջ նշուած բոլոր իրաւունքներն ու ազատութիւնները անկախ ռասայական` մորթի գոյնի, սեռի, լեզուի, կրօնքի, քաղաքական եւ այլ համոզմունքներէ. ազգային կամ ընկերային ծագման, ստացուածքի, դասային պատկանելութեան կամ որեւէ այլ կարգավիճակի տարբերակման: Առաւել, ոեւէ տարբերակում պիտի չդրուի՝ ելնելով անհատի երկրի կամ շրջանի քաղաքական, իրաւական կամ միջազգային կարգավիճակից, ըլլայ այն անկախ, խնամարկեալ, ոչ ինքնավար կամ ոեւէ այլ սահմանափակումով պետական կազմաւորում:
Յօդուած 21. 3. Ժողովուրդի կամքը պէտք է ըլլայ կառավարութեան իշխանութեան հիմքը, այդ կամքը պէտք է արտայայտուի պարբերական եւ անեղծ ընտրութիւններու մէջ, որոնք պէտք է տեղի ունենան համընդհանուր եւ հաւասար ընտրական իրաւունքի պայմաններու ներքոյ] գաղտնի կամ քուէարկութեան ազատութիւնը ապահովող համարժեք այլ կերպերով:

ՙԳաղութային երկիրներուն եւ ժողովուրդներուն անյապաղ անկախութիւն շնորհելու վերաբերեալ՚ Հռչակագրի դրոյթները (14 դեկտեմբեր 1960 թ.), ըստ որու‘
2. Բոլոր ժողովուրդները ինքնորոշման իրաւունք ունին, այդ իրաւունքի ոյժով անոնք կը հաստատեն իրենց քաղաքական կարգավիճակը եւ կ’ իրականացնեն իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը:
4. Ամէն տեսակ ռազմական գործողութիւններու կամ բռնութիւններու զանազան միջոցներու ուղղորդումը կախեալ ժողովուրդներու դէմ պէտք է կասեցուին, որպէսզի անոնց հնարաւորութիւն ընձեռուի խաղաղութեան եւ ազատութեան պայմաններու ներքոյ իրականացնել լիակատար անկախութեան իրենց իրաւունքը, իսկ իրենց տարածքներու ամբողջականութիւնը պէտք է յարգուի:

ՙՄշակութային ինքնարտայայտման ձեւերու պահպանման եւ քաջալերման զարգացման վերաբերեալ՚ Պայմանագրութեան յօդուածները (20 հոկտեմբեր 2005 թ.), ըստ որու‘
Յօդուած 2 – Ղեկավարման սկզբունքները
1. Մարդու իրաւունքներու եւ հիմնարար ազատութիւններու սկզբունքի յարգումը եւ մշակութային բազմազանութեան պահպանութիւնը ու քաջալերումը հնարավոր կ’ըլլայ միայն այն պարագային, երբ կ’ երաշխաւորուին մարդու իրաւունքները եւ այնպիսի հիմնարար ազատութիւնները, ինչպէս մտքերու ազատ արտայայտելը, տեղեկատւութիւնը եւ հաղորդակցութիւնը, նաեւ առանձին անհատներու համար մշակութային ինքնարտայայտման ձեւերու ընտրութեան հնարաւորութիւնը: Այս Պայմանագրութեան դրոյթները ոչ ոք կրնայ օգտագործել խախտելու կամ սահմանափակելու համար մարդու իրաւունքներն ու հիմնարար ազատութիւնները, որոնք յայտարարուած են Մարդու Իրաւունքներու Համընդհանուր Հռչակագրով:

ՙԲնիկ ժողովուրդներու իրաւունքներու վերաբերեալ՚ Հռչակագրի սկզբունքները (13 սեպտեմբեր 2007 թ.), ըստ որու‘
Յօդուած 3. Բնիկ ժողովուրդները ինքնորոշման իրաւունք ունին: Այդ իրաւունքի ոյժով անոնք ազատօրէն կը հաստատեն իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատօրէն կ’ իրականացնեն իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը:
Յօդուած 7. 1. Բնիկ ժողովուրդներուն պատկանող անձինք իրաւունք ունին կեանքի, մարմնական եւ հոգեկան անձեռնմխելիութեան, ազատութեան եւ անհատական անվտանգութեան:
2. Բնիկ ժողովուրդները հաւաքական իրաւունք ունին կեանքի‘ ազատութեան, խաղաղութեան եւ անվտանգութեան պայմաններու ներքոյ իբրեւ ինքնատիպ ժողովուրդներ եւ պէտք չէ ենթարկուին ոեւէ ցեղասպանական գործողութեան կամ բռնարարքներու, ներառեալ մանուկներու բռնի տեղափոխութեան] պատկանելիութեան մէկ խումբէն միւսը:

ՙԶարգացման իրաւունքի վերաբերեալ՚ Հռչակագրի սկզբունքները (4 դեկտեմբեր 1986 թ.), ըստ որու‘
Յօդուած 1. 1. Զարգացման իրաւունքը մարդու անքակտելի իրաւունքն է, որու հիմամբ ամէն մարդ արարած եւ բոլոր ժողովուրդները իրաւունք ունին մասնակցելու այնպիսի տնտեսական, ընկերային, մշակութային եւ քաղաքական զարգացման, որու պարագային ամբողջութեամբ կրնան իրականացուիլ մարդու բոլոր իրաւունքները, ինչպէս նաեւ օժանդակութիւնը անոր` օգտուիլ ատոր բարիքներէ:
2. Մարդու զարգացման իրաւունքը կ’ենթադրէ նաեւ ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքի իրականացումը իր ամբողջութեան մէջ, որը կը ներառէ մարդու իրաւունքներու Միջազգային երկու Ուխտերու դրոյթները, անոնց անքակտելի ինքնիշխանութեան իրաւունքի լիակատար իրականացումը‘ իրենց բնական ողջ հարստութիւններու եւ պաշարներու վրայ:

ՙԸնկերային մարզի մէջ յառաջխաղացքի եւ զարգացման վերաբերեալ՚ Հռչակագիրը (11 դեկտեմբեր 1969 թ.), ըստ որու‘
Յօդուված 3. Ընկերային մարզի մէջ յառաջխաղացքի եւ զարգացման հիմնական պայմաններ կը սեպուին.
ա) ազգային անկախութիւնը] հիմնուած ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքի վրայ,
բ) պետութեան ներքին գործոց չմիջամտելու սկզբունքը,
գ) յարգանքը պետութեան ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ:

ՙՏնտեսական, ընկերային եւ մշակութային իրաւունքներու վերաբերեալ Միջազգային Ուխտի՚ սկզբունքները (16 դեկտեմ-բեր 1966 թ.), ըստ որու‘
Մաս առաջին
Յօդուած 1. Բոլոր ժողովուրդները ինքնորոշման իրաւունք ունին: Այդ իրաւունքի ոյժով անոնք կը հաստատեն իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատօրէն կ’իրականացնեն իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային զարգացումը:
Յօդուած 2. Բոլոր ժողովուրդները իրենց նպատակներուն հասնելու համար կրնան տնօրինել իրենց բնական հարստութիւններն ու պաշարները‘ առանց վնաս պատճառելու կարգ մը պարտաւորութիւններու, որոնք կը բխին միջազգային տնտեսական համագործակցութենէ] հիմնուելով փոխադարձ շահերու սկզբունքի եւ միջազգային իրաւունքի վրայ: Ժողովուրդ մը ոեւէ պարագայի չի կրնար զրկուիլ գոյատեւման սեփական միջոցներէ:
Յօդուած 3. Սոյն Ուխտի մասնակից բոլոր պետութիւնները, ներառեալ նաեւ անոնք, որոնք կառավարման պատասխանատւութիւն կը կրեն չինքնորոշուած եւ ենթակայ տարածքներու նկատմամբ, ՄԱԿ-ի Կանոնադրութեան դրոյթներու համաձայն պարտաւոր են քաջալերել ինքնորոշման իրաւունքի իրականացումը եւ յարգել այդ իրաւունքը:

ՙԳիտական եւ արհեստագիտական յառաջխաղացքի ձեռքբերումները խաղաղութեան նպատակներուն եւ մարդկութեան բարօրութեան ծառայեցնելու վերաբերեալ՚ Հռչակագրի դրոյթները (10 նոյեմբեր 1975 թ.), ըստ որու‘
Յօդուած 1. Բոլոր պետութիւնները կը համագործակցին` նպատակ ունենալով գիտական եւ արհեստագիտական յառաջխաղացքի արդիւնքները ծառայեցնելու միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան ամրապնդման, ազատութեան եւ անկախութեան, ինչպես նաեւ ժողովուրդներու տնտեսական եւ ընկերային զարգացման եւ մարդու իրավունքներու եւ ազատութիւններիու ապահովման համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրութեան:
Յօդուած 4. Բոլոր պետութիւնները ետ կը կենան ամէն տեսակ արարքներէ, որով գիտական եւ արհեստագիտական ձեռքբերումները կրնան գործածել այլ պետութիւններու ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութիւնը խախտելու, անոնց ներքին գործերուն միջամտելու, նախայարձակ պատերազմներ վարելու, ազգային-ազատագրական շարժումները ճնշելու, ռասայական քաղաքականութիւն իրականացնելու նպատակներու համար: Նման արարքները ո[չ միայն ՄԱԿ-ի Կանոնադրութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքներու կոշտ խախտումներ են, այլ նաեւ անթոյլատրելի կը խեղաթիւրեն այն նպատակները, ըստ որոնց գիտական եւ արհեստագիտական յառաջխաղացքը կ’ օգտագործուի, մարդկութեան բարօրութեան համար:
Հիմք ընդունելով վերեւ նշուած Հռչակագրերու եւ Պայմանագրութիւններու դրոյթները, ինչպէս նաեւ Միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները եւ չափանիշերը‘
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը, համաձայն Սեւրի դաշնագրի 88-93-րդ յօդուածներու, կը հանդիսանայ Արեւմտեան Հայաստանի պետութեան տե իւրէ (de jure) եւ տը ֆաքթօ (de facto) իրաւայաջորդ` բոլոր իրաւական հետեւանք-ներով,
Ընդունուած ըստ 23 ոգոստոս, 1978 թ. եւ 8 ապրիլ, 1983 թ. Վիեննայի ՙՊետութեան իրաւայաջորդութեան վերաբերեալ՚ Պայմանագրութիւններու, վերահաստատելով իր իրաւունքը Արեւմտեան Հայաստանի պետական սեփականութեան, պետական դիւանի եւ պետական պարտքի նկատմամբ:
Եթէ Թուրքիոյ Հանրապետութիւնը կհրաժարի ճանչնալ Ուտրո Ուիլսընի` 22 նոյեմբեր 1920 թ. կայացուցած Իրաւարար վճիռով հաստատուած սահմանները, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը Սեւրի դաշնագիրը ստորագրած պետութիւններուն եւ ՄԱԿ-ի Ընդհանուր Համագումարին պիտի դիմեն առաջարկութեամբ‘ ստեղծել յատուկ յանձնախումբ Թուրքիոյ եւ Արեւմտեան Հայաստանի պետութիւններու միջեւ սահմաններու ճանաչման խնդրով:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի նախագահ` Ամենակ Աբրահամեան
Արեւմտեան Հայաստանի կառավարութեան վարչապետ` Տիգրան Փաշաբեզեան
14.04.2011

***
ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐԵԱԼ ՊԵՏՈՒԹԵԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆՑ
ՆԱՄԱԿ` ՖՐԱՆՍԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ
37, QUAI D’ORSAY – 75007 PARIS

ՅԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ, ԱԼԱՆ ԺԻՒՓԷ
Ֆրանսիայի Արտաքին գործոց նախարար

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐԵԱԼ
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՒԱՅԱՋՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆ Է
Փարիզ, 22 Ապրիլ, 2011

Պարոն Նախարար,
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու Համագումարը (արձանագրուած) ՄԱԿ-ի հետեւեալ յանձնախումբերուն, ՄՍՀԿ – Մտաւոր Սեփականութեան Համաշխարհային Կազմակերպութիւն, ԲԺԻՓԿ – Բնիկ Ժողովուրդներու Իրաւունքներու Փորձագէտ Կազմութիւն եւ ՏՆՏԸՆԽ – Տնտեսական եւ Ընկերային Խորհուրդ), ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը, նստավայր ունենալով Փարիզ, ՖՐԱՆՍԱ` սոյն պաշտօնական նամակագրութեամբ Ֆրանսայի կառավարութեանը կը հաղորդէ այն մասին, որ Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը` կազմուելու կոչուած սոյն թուականիս Փետրուար ամսուն, կը ճանչնայ ու կը ներկայանայ իբրեւ 1920թ. Օգոստոս 10-ին Ֆրանսայի Սեւր քաղաքի մէջ կնքուած դաշնագրի Իրաւայաջորդ:

ՀԻՄՆՈՒԱԾ
1. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Հռչակագրի հիմամբ,
17 Դեկտեմբեր 2004թ., Շուշի, ԱՐՑԱԽ,
2. Ազգային Խորհուրդի պատգամաւորներու Յայտարարութեան հիման վրայ, Արեւմտեան Հայաստանի Հայերու իրաւունքներու վերաբերեալ,
20 Յունուար 2007թ., Փարիզ, ՖՐԱՆՍԱ,
3. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան Իրաւայաջորդութեան մասին այս Յայտարարութեամբ,
22 Ապրիլ 2011թ., Փարիզ, ՖՐԱՆՍԱ,
4. Մշտական Չէզոքութեան Յայտարարութեամբ, 04 Ապրիլ 2011թ., Փարիզ, ՖՐԱՆՍԱ,
5. Հռչակագրի Յայտարարութեամբ, 04 Ապրիլ 2011թ., Փարիզ, ՖՐԱՆՍԱ.
Յարգարժան Պրն. Նախարար, ինչպէս գիտեք, հայ ժողովուրդը 20-րդ դարու սկզբին անցաւ, այսպէս կոչուած` ՙճակատագրական փորձութիւններու՚ ընդ մէջէն, եւ որ նոյն դարու քաղաքակրթութեան պատմութեան մէջ, ողջամիտ եւ յառաջադէմ մարդկութեան կողմէ ճանչցուեցաւ որպէս ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ:
Հիմնուելով քաղաքակրթական եւ մարդասիրական արժէքներուն վրայ, նկատի ունենալով նաեւ Հայ ժողովուրդի մասնակցութիւնը Առաջին Համաշխարհային պատերազմին ու որպէս Երրեակ Համաձայնութեան տէրութիւններու ուխտին մասնակից եւ աջակից, Առաջին Աշխարհամարտի աւարտէն ետք, կործանուած Հայաստանը մեծ հնարաւորութիւն ստացաւ իրականացնելու իր դարաւոր իղձերը:
Հայ ժողովուրդի երկու թեւերու ներկայացուցիչները` Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ ներկայացուցիչ Պօղոս Նուպար Փաշան եւ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Աւետիս Ահարոնեանը մասնակցեցան Սեւրի Դաշնագրի ստորագրութեան, իբրեւ յաղթող կողմերու ներկայացուցիչներ: Այսպիսով 1920թ. Օգոստոս 10-ին Ֆրանսայի Սեւր քաղաքի մէջ տը իւրէ (de jure) լուծում ստացաւ Հայկական հարցը:
Սակայն հետագային Կովկասի հարկեցուցիչ պատճառները իրենց քաղաքական դէպքերով, կապուած ըլլալով Լենինեան հանրայայտ յեղաշրջման ու անոր միացած ՙթուրք յեղափոխականները՚ անգամ մը եւս արեան մէջ խեղդեցին Հայ ժողովուրդը:
Հայը տասնամեակներով զրկուեցաւ իր ազատ կամքի դրսեւորման իրաւունքէն, որ ամրագրուած է Սեւրի Դաշնագրով ու հաստատուած ԱՄՆ-ու նախագահ Ու. Ուիլսընի յայտնի իրաւարար վճիռով, 22 Նոյեմբեր 1920թ.
ԽՍՀՄ-ն անխուսափելի փլուզումէն ետք, նախկին խորհրդային հանրապետութիւնները հնարաւորութիւն ունեցան ինքնորոշուելու եւ իրենց պետական համակարգերը կազմելու ժողովրդավար սկզբունքներու հիման վրայ, որոնք միջազգային իրաւունքի ծիրէն ներս հանրաճանաչ դրոյթներ են: Բայց 20 տարուայ անցած ճանապարհը ցոյց տուաւ, որ նախկին համայնատիրական կառոյցներէն ազատուեցան միայն Պալթեան պետութիւնները, իսկ մնացած հանրապետութիւնները ցաւոք սրտի կը շարունակեն մնալ նոյն համայնատիրական լուծի տակ. ի շարս որոնց, Կովկասեան հանրապետութիւնները:
Յետխորհրդային 20 տարիներու ժամանակաշրջանին արտերկրի հայութիւնը վկայ է այն իրողութեան, որ համահայկական հիմնախնդիրներու լուծման ուղղութեամբ Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ քայլ չի ձեռնարկեր:
Իսկ շուտով հայութեան համար յոյժ կարեւոր ցեղասպանութեան խնդիրը պիտի բոլորէ իր 100 տարին:
Անկասկած որ Հայաստանի Հանրապետութեան առաջ ծառացած այլ հարցեր լուծում կը գտնեն, որոնք դարձեալ կապուած են Հայ ժողովուրդի կենսական խնդիրներու հետ, բայց եւ այնպէս անոնց մէջ չեն պարփակուիր Համայն Հայութեան հիմնախնդիրները:
Հետւաբար, մասնակի լուծումները կը յուշեն Արեւմտեան Հայաստանի բնիկ Հայ ժողովուրդին, որ անհանդուրժելի է եւս 100 տարի սպասել:
Հայ քաղաքական միտքը անգամ մը եւս կեդրոնանալով Հայկական համապարփակ հարցի վրայ, որոշում կը կայացնէ ըստ այնմ լուծելու հիմնախնդիրը:
Ուստի Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը իրատես մոտեցմամբ եւ օգտուելով 1920թ. օգոստոս 10-ին Ֆրանսայի Սեւր քաղաքի մէջ ստորագրուած ու ամրագրուած Դաշնագրի իր իրաւունքէն, նաեւ Գաղութային երկիրներու եւ ժողովուրդներու անյապաղ անկախութիւն տրամադրելու մասին, ՄԱԿ-ի Հռչակագրի դրոյթներու հիման վրայ, 14 Դեկտ. 1960թ., ու 2007թ. սեպտեմբեր 13-ին ընդունուած Հռչակագրեն ՙԲնիկ ժողովուրդներու իրաւունքներու վերաբերեալ՚, եւ Միջազգային իրաւունքներու համաձայն` յանձնառու է արմատական լուծումներ ձեռք բերելու, Արեւմտեան Հայաստանի եւ Արեւմտեան Հայաստանի Հայերու ի նպաստ:
Ուստի ձերդ վսեմութենէն կը խնդրուի, նկատի ունենալ հետ այսու մէջբերուած Ուխտերու, Հռչակագրերու եւ Պայմանագրութեանց յօդուածները զորս Միջազգային իրաւունքի մաս կը կազմեն, եւ որոնք կը հաստատեն Ֆրանսայի պետութեան Սեւրի Դաշնագրի ստորագրութեան վաւերականութիւնը` 24 Ապրիլ 1920թ. Սան Ռէմոյի մէջ:
Սպասելով պաշտօնական ձեր պատասխանին, կը խնդրուի ձերդ գերազանցութենէն ընդունելու մեր խորին երախտագիտութիւնը:

Պրն. Արմենակ Աբրահամեան
Նախագահ Արեւմտեան Հայաստանի
Ազգային Խորհուրդի

Պրն. Տիգրան Փաշաբեզեան
Վարչապետ Արեւմտեան Հայաստանի
Կառավարութեան

Սոյն նամակի պատճէնը ուղղարկուած է.

Պրն. Էտուար Նալպանդեան
Հայաստանի Հանրապետութեան
Արտաքին գործոց նախարարութիւն
Հանրապետութեան հրապարակ,
Կառավարութեան Տուն 2
2010 Երեւան / Հայաստան

Պրն. Ահմետ Տաւութօղլու
Թուրքիոյ Հանրապետութիւն
Արտաքին գործոց նախարարութիւն
Պալկադ / Անգարա / Թուրքիոյ Հանրապետութիւն 06100